76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել
ՏեսանյութերԱլլա Պուգաչովան սոցիալական ցանցերում հրապարակել է Սուրբ Զատկի տոնից լուսանկար, որն արվել է իր այգում։
Լուսանկարում 76-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել մինի կիսաշրջազգեստով՝ Զատկի սեղանների ֆոնին։ «Պայծառ տոնն անցավ, բայց հոգուս լույսը մնաց», - լուսանկարը մակագրել է Պուգաչովան։
Ավելի վաղ համացանցում Ալլա Պուգաչովային քննադատել էին չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար: Շատ օգտատերեր կարծիք են հայտնել, որ նա չափազանց շատ է օգտագործում պլաստիկ վիրահատություններն ու ֆիլտրերը։

