Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ Ծառուկյան
ՔաղաքականությունԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։
Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբեց համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։
Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը։
Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։ Այն հաստատեց, որ Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում։