Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք. մահացել է 28 մարդ
ՀասարակությունՀայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 254 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 407 980, վերջին մեկ օրում` 5392 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 34 691 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1903-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 55 827 անձ` վերջին մեկ օրում 510 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1363 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է: