Սյուռ է, երբ բանակից «թռած» շպիոնը կամավորական ջոկատներ կազմելու վերաբերյալ դատողություններ է փորձում անել...
ՔաղաքականությունԱյն, որ լրատվականների մի հոծ զանգված զբաղված է միայն սադրելով՝ դա փաստ է: Եվ դրանց թվում իր ուրույն տեղը ունի «Ժամանակ» օրաթերթը, որը իր սեփականատիրոջ նման փայլում է «տափակություններով»: Եվ նույնիսկ պատերազմական իրավիճակը նման ստորներին հետ չպահեց կեղտոտ գործունեությունից: Հոդվածներից մեկում փորձ արվեց «կպնել» ընդդիմության՝ սահման կամավորական ջոկատներ ուղարկելու հայտարարությանը: Թերևս հիշողության հետ խնդիրներ ունեցողների համար կարելի է կրկնել, որ անձամբ Գագիկ Ծառուկյանի կոչից հետո կամավորական մի ջոկատ արդեն ուղարկվել է առաջնագիծ, որը գլխավորում է պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Նախօրեին ԲՀԿ երիտասարդների միությունը և տարածքային կառույցների ղեկավարները տեղեկացրին, որ կամավորական մի քանի ջոկատներ ևս կազմավորման փուլում են և վերջնական պատրոստությունները անցնելուց հետո կմեկնեն ռազմաճակատ:
Սա թող որոշ «աբիժնիկներին» դաս լինի՝ բերանը բացելուց առաջ գոնե ինֆորմացիային ամբողջական տիրապետեն և անտեղի չփորձեն շահարկեն մարդկանց անունները: