Հայերեն
Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico 

Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ

Քաղաքականություն

Արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև ընդդիմության քայլերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, ԱԳ նախարարների Ժնևի հանդիպումն ու դրան նախորդած մյուս հանդիպումները ի՞նչ օգուտ տվեցին պատերազմի դադարեցման հարցում, որը չի հաջողվում իրականացնել։

-Ակնհայտ է, որ արդեն երեք միջնորդությունները Ադրբեջանի և Թուրքիայի կոպիտ խախտումով չիրականացան։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունները մերժվեցին հենց ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի կողմից։ Սա՝ մեկ։ Երկրորդը, ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ից հետո արդեն նոր տարածաշրջանային քարտեզ է փորձում վերաձևավորվել ռեգիոնալ տերությունների ներգրավվածությամբ։

Այստեղ առաջինը Թուրքիայի ներգրավվածությունն ենք ակնհայտ տեսնում, Իրանի փոխարտգործնախարարի այցն է դրա մասին խոսում, Ռուսաստանի ակտիվացումը, նաև Մակրոնի, Թրամփի ակտիվացումը։ Բայց մի բան ակնհայտ է, որ, իմ կարծիքով, հիմնական խաղացողը շարունակում է մնալ պաշտոնական Թուրքիան։ Քանի որ ռազմական դրություն է, շատ փակագծեր չեմ կարող հիմա բացել, բայց ես իմ կարծիքը կարող եմ ասել, որ հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի հետևյալը՝ Թուրքիան պետք է դուրս վռնդվի Մինսկի խմբից, որպես ապակառուցողական էլեմենտ, և պետք է ամեն ինչ անել, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Սա մեր խնդիրն է։ Երկրորդը, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք ասել ենք, որ անընդունելի է։ Երրորդը, մեզ համար կա հստակ օրակարգ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա՝ մեկ, երկրորդ՝ պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր կամարտահայտությամբ ամրագրվի բանակցությունների միջոցով, և երրորդը՝ փաթեթային լուծումից բացի այլ տարբերակներ, ընդհուպ՝ փուլային լուծումը, անընդունելի է։ Մենք սա հստակ ասել ենք և՛ վարչապետի հետ հանդիպումից հետո, և՛ դրանից առաջ։

-Իսկ վարչապետն ինչպե՞ս է արձագանքել այդ ամենին։

-Վարչապետի տեղը ես չեմ կարող խոսել, որովհետև ռազմական դրություն է երկրում, և վարչապետը կամ իր խոսնակը կորոշեն՝ ինչ են ասում։ Բայց ամենակարևորներից մեկը՝ ստեղծված ծանր իրավիճակում, ի դեպ, հենց վարչապետն է այս իրավիճակը բնորոշել որպես ծանր և օրհասական, մենք 16 կուսակցություններով հանդես ենք եկել առաջարկ-պահանջով, որ նախկին նախագահներից, վարչապետներից, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից և այլ քաղաքական փորձառություն ունեցող գործիչներից ստեղծվի օպերատիվ շտաբ։ Մինչև այս պահը մենք կառավարությունից չունենք որևէ հստակ պատասխան։

-Ձեր առաջարկին հաջորդեց նաև Վազգեն Մանուկյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը հանձնի ռազմական ղեկավարությանը։ Դուք այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Վազգեն Մանուկյանն առաջարկեց, պաշտպանության նախարարությունն էլ իր կարծիքը արտահայտեց։ Բայց մենք Վազգեն Մանուկյանի առաջարկը կուսակցությունում չենք քննարկել, երկրորդը՝ մեր առաջարկը 16 կուսակցություններով, թե ինչպես ենք տեսնում ռազմական դրության պայմաններում պետական և ազգային ռեսուրսի համախմբումը և էդ ռեսուրսի միասնական և արդյունավետ օգտագործումը, այդ ամենը շարադրել ենք մեր առաջարկությունների մեջ։

-Տպավորություն կա, նաև այդպիսի մեսիջներ են մեզ հասնում, որ ընդդիմությունն էլ միասնական չէ, ընդդիմության թևերում, անգամ կուսակցությունների ներսում կան տարբեր մոտեցումներ, ու թերևս նաև դա է պատճառը, որ չի ստացվում ընդդիմադիր ճակատում մեկ միասնական օրակարգ ձևավորել։

-Ընդդիմությունը բազմաշերտ եղել է ու կա, հիմա նայած, թե մենք ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ 16 կուսակցությունների ֆորմատը մի բան է, վարչապետի մոտ արտախորհրդարանական ընդդիմության հավաքը լրիվ այլ ֆորմատով է, այլ ուժեր կան, այսինքն, եթե դու ընդդիմություն ասելով՝ նկատի ունես 16-ի ֆորմատը, որը մենք ստորագրել ենք, ես այնտեղ գլոբալ հակասություն չեմ տեսնում, որովհետև այդ ֆորմատը պատերազմի սկսման օրվանից ի վեր երկու հայտարարություն է արել, երկուսն էլ միասնական ստորագրվել է։

-Թեկուզ հենց այդ ֆորմատով՝ ձեզ մեղադրում են իշխանությունը զավթելու թաքուն մտադրություններ ունենալու մեջ։

Ես կարծում եմ՝ նման գնահատականները իրականությունից բավականին հեռու են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այդ առաջարկության նպատակը շատ պարզ է, եթե մարդիկ ընթերցեն այդ փաստաթուղթը, կտեսնեն, որ այդտեղ իշխանությունը զավթելու խնդիր չկա, զավթել-մավթել, դրանք շատ ծիծաղելի բաներ են։ Հայրենիքն էսօր վտանգի մեջ է, և մեր առաջարկի նպատակն է՝ օգտագործենք այդ ներուժը, հենց ինքը՝ կառավարությունն է միասնության կոչեր անում, մենք էլ ասում ենք՝ միասնությունը միայն խոսքով չպիտի լինի,լ պետք է գործով լինի, և մեր պետության համար այս ծանր, օրհասական պահին մեծ շռայլություն է՝ չօգտագործել ռազմական, դիվանագիտական, պետական, ճգնաժամային կառավարման փորձ ունեցող նախկին ղեկավարների, գործող քաղաքական գործիչների պոտենցիալը։ Խոսքը սրա մասին է։ Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ։ Պետությունն է վտանգի առաջ, մեր հայրենիքն է վտանգի առաջ, այլ ոչ թե իշխանությունը։

-Նախկին նախագահների հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ որոշվեց այդ հանդիպմամբ։

-Նախկին նախագահների հանդիպումից ամբողջական ինֆորմացիա ունեն բացառապես նախկին նախագահները։ Եվ եթե նույնիսկ ես որոշակի ինֆորմացիա ունեմ, կոռեկտ չի, որ ես հրապարակային դրա մասին խոսեմ։ Բայց ես շատ դրական եմ վերաբերվում այդ հանդիպմանը, դա պատմական հանդիպում էր, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայրենիքի համար ծանր վիճակում կարող են մարդիկ իրենց անձնական, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել և նստել մի սեղանի շուրջ պետության և ազգային շահի գերակայությունից ելնելով։

 

«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. ՊուտինՍասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ShamshyanՈրքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանինԻսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում ԼիբանանումՋուր չի լինելու Երևանում և մարզերումՎաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան