ՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է
ԻրավունքՌԴ Պերմ քաղաքի Դոբրյանկա քաղաքի թիվ 5 դպրոցում 17-ամյա իններորդ դասարանցին դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը:
Հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ: Ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է:
«Ցավոք, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Դոբրյանկայի թիվ 5 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Պետրովնա Բագուտային փրկել չհաջողվեց»,- հայտնել է Մախոնինը:
Հարձակման պատճառն անհայտ է: Դպրոցականին տարել են ոստիկանության տարածքային բաժին, նրա դրդապատճառները պարզվում են, հայտնել են տարածաշրջանային ՆԳՆ-ից: