Հայերեն
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

Հայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանն այսօր շարժման մյուս ներկայացուցիչների հետ Էջմիածնում էր:

Շարժման անդամները  Մայր աթոռում մասնակցեցին Վեհափառ Հայրապետի  ձեռամբ մատուցած Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին:

Պատարագից հետո Մայր Աթոռի բակում Հայկ Նահապետյանը զրուցեց քաղաքացիների հետ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների վերաբերմունքի հետ կապված եւ աջակցություն հայտնում Վեհափառին:

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժման համահիմնադիր Հայկ Նահապետյանը քաղաքացիներին ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենային Հայոց Հայրապետի պաշտպանության պահանջ-խնդրագիրը, որը պատրաստվում են ներկայացնել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին։

Հարյուրավոր քաղաքացիներ աջակցեցին նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնեցին միանալ ստորագրահավաքին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) 2025 թվականի հուլիսին տարածել էր հայտարարություն, որով խոր մտահոգություն էր հայտնել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Միաժամանակ Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ էին առաջացրել կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։

Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն կոչով դիմել էր Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս ապահովի բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնա այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում, հարգի կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները, խրախուսի պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։

Միաժամանակ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր զորակցությունն էր հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։ 
Սակայն Հայաստանի Կառավարությունը ոչ միայն ականջալուր չեղավ ԵՀԽ-ի կոչին, այլև հետևողական կերպով շարունակեց հետապնդումները հոգևորականների, եկեղեցու նվիրյալ և հավատավոր զավակների, Ամենայն  Հայոց Կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

Հաջորդաբար ձերբակալվեցին  չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ինչպես նաև մի շարք հոգևորականներ։ Քրեական հետապնդման են ենթարկվում նրանք, ովքեր բացահայտորեն դեմ են իշխանությունների կողմից իրականացվող այն քաղաքականությանը, որով Եկեղեցին համարվում է հայ ժողովրդի ազգային ինքնիշխանության և հոգևոր անկախության սպառնալիք։
Միևնույն ժամանակ, պետական իշխանությունները նախաձեռնել են ոչ եկեղեցական կառավարման մարմինների ստեղծում, որոնք իշխանություն են պահանջում Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերի նկատմամբ։ Սա կոպտորեն խախտում է ինչպես ՀՀ  Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, այնպես էլ կրոնի ազատության վերաբերյալ միջազգային հիմնարար նորմերը։

Հանրային ոլորտում, պաշտոնյաների թողտվությամբ և մասնակցությամբ, տարվում է Եկեղեցու և նրա հոգևոր ղեկավարության վարկաբեկման արշավ։ Նման կեցվածքը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ և մեծացնում հավատացյալների վրա ճնշումը՝ զրկելով նրանց իրենց ավանդական հավատքը ազատորեն դավանելու օրինական իրավունքից։
Նկարագրված իրադարձությունները չեն ծավալվում մեկուսացված։ Հայ Առաքելական Եկեղեցու համակարգված թուլացումը տեղավորվում է հայկական ինքնության վրա տարածաշրջանային ճնշման ավելի լայն համատեքստում։
Ադրբեջանը հրապարակավ աջակցում է Հայ Առաքելական Եկեղեցու ճնշմանը՝ ցուցադրելով համաձայնեցված շահագրգռվածություն հայ ժողովրդին զրկելու իր պատմական հիշողության և հոգևոր ինքնության գլխավոր պահապանից։

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեղադրում է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»:
Միաժամանակ Ադրբեջանում կայացած կրոնական հարցերով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը մասնավորապես հայտարարել է. «Կրոնական առաջնորդների հետ ազատագրված Ղարաբաղ այցելությունների ժամանակ մենք պարբերաբար նրանց ծանոթացնում ենք ադրբեջանական իրականությանը։ Ներկայացնում ենք համոզիչ ապացույցներ, որոնք բացահայտում են Հայ եկեղեցու հակաադրբեջանական քարոզչությունը և մինչ օրս շարունակվող ռևանշիստական ապատեղեկատվությունը», – հայտարարել է Փաշազադեն առանց մանրամասների:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի կողմից իրականացվող հետապնդման քաղաքականությունը լրացվեց  օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով, որտեղ իբր Եկեղեցու բարենորոգումների քողի ներքո բացահայտ  կերպով հետապնդվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առաջարկվում է ընդունել Եկեղեցու նոր Կանոնադրություն և իրականացնել Կաթողիկոսի նոր ընտրություններ։
Այդ նախընտրական ծրագրում մասնավորապես նշված է, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
 Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Կառավարության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հոգևորականների, Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու նվիրյալ և հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող հետապնդումները նաև լրջագույն մարտահրավեր է, նետված 356 Եկեղեցի-անդամ ունեցող Եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ 
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին քննարկելու հետևյալ քայլերը.

● Կոչ անել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր հոգևորականներին և հոգևորականներին, որոնք բանտարկվել են իրենց եկեղեցական և քաղաքացիական դիրքորոշման համար, և ապահովել նրանց գործերի արդար քննությունը.

● Մտահոգություն հայտնել պետական մարմինների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը միջամտելու և Եկեղեցու կանոնիկ կառուցվածքին և պետությունից անկախության սահմանադրական սկզբունքին հակասող կառույցներ ստեղծելու փորձերի վերաբերյալ.
● Քննարկել անկախ առաքելություն ուղարկելու հարցը՝ Հայաստանում կրոնական ազատության իրավիճակը գնահատելու, այդ թվում՝ բանտարկված հոգևորականների կալանքի պայմանները գնահատելու համար.

● Հայտարարություն տարածել՝ աջակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ամբողջականությանը և հոգևոր ինքնիշխանությանը, որպես հայ ժողովրդի կրոնական և ազգային ինքնության իրավունքի անբաժանելի մաս։
Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, որը բազմիցս պաշտպանել է կրոնական ազատությունը աշխարհի տարբեր շրջաններում, չի կարող լռել այս զարգացումների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրում է 1915 թվականի ցեղասպանության, Արցախի ողբերգության և հայերի ազգային գոյատևման դարավոր պայքարի կենդանի հիշողությունը: Այս ինստիտուտի ոչնչացումը կամ դրա ենթարկումը պետական կառույցներին, որոնք գործում են ի հակադրություն ազգային շահերի, հավասարազոր է Հայաստանի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում հայ ժողովրդին տարբերակող քաղաքակրթական ինքնության կորստին: Առանց իր անկախ հավատքի Հայաստանը դադարում է լինել Հայաստան»:

Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել