Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն Մարուքյան
ՏեսանյութերՀայ-ռուսական հարաբերություններում այլևս ջրբաժանի պահն է, ռուսական կողմը բացել է քարտերն ու ասում՝ հայ ժողովուրդ, մենք ձեզ վաճառում ենք էժան գազ, մենք վերանորոգում ենք ձեր երկաթուղին, բայց եթե դուք ընտրում եք ԵՄ գնալու ճանապարհը, ունենալու եք տնտեսական խնդիրներ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս տեքստերը մշտապես ասվել են Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա հատուկ բաց է ասվում, որ հայ ժողովուրդը լսի և իմանա։
«Որ վաղը մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, և Հայաստանում գազը դառնա 600 դոլար, Նիկոլ Փաշինյանը կմեղադրի ռուսներին, դրա համար Մոսկվայում կանխարգելիչ հայտնում են մեզ», - նշել է նա ու հավելել, որ Նիկոլ Փաշինյանն «անգիր գիտի, թե ինչ է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում․