Հայերեն
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» 

Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության զարգացման ներկա շրջափուլը բնութագրվում է սուր հակասություններով և, միաժամանակ, մի շարք դինամիկ, բայց խոցելի միտումներով։ Ընդհանրապես, 2026 թվականին գրանցվել է տնտեսական աճի բավականին բարձր տեմպ, որի հիմնական շարժիչ ուժը, ինչպես վկայում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, հանքարդյունաբերության ոլորտն է։

Տնտեսական ակտիվության աճին առնչվող վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականը մեկնարկել է 7,2 % աճով փետրվարին։ Սակայն հունվարի համեմատ մեկ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է 0,4 տոկոսային կետով, ինչը խոսում է տնտեսության ցիկլային ծանրաբեռնվածության, արտաքին տնտեսական միջավայրի փոփոխությունների նկատմամբ գլոբալ ազդեցության և նաև ներքին կառուցվածքային խնդիրների մասին։

Պետական ֆինանսների ոլորտում նույնպես նկատվում են զգալի տեղաշարժեր։ 2026 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճ ունեցել են, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կտրուկ նվազել են՝ հասնելով 58,8 % անկման։ Հայաստանի նման զարգացող տնտեսության համար կապիտալ ծախսերը կենսական նշանակություն ունեն, քանի որ առաջին հերթին թիրախավորում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ու նորարարության ոլորտները և խթանում են արտադրողականության և մրցունակության պոտենցիալ աճը։ Կապիտալ ծախսերի ծավալի նվազումը փաստացի նշանակում է, որ կարճաժամկետ տնտեսական շահերը գերադասվում են երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, ինչը վտանգում է ապագա տնտեսական աճի բազան և երկրի մրցունակությունը տարածաշրջանում։

Պետական պարտքի կառուցվածքում ևս տեսանելի են լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել համակարգային ռիսկերի։ 2026 թ. փետրվարի վերջին ՀՀ պետական պարտքը աճել է՝ հասնելով 14,1 մլրդ դոլարի։ Սա ոչ միայն կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով փոքր տնտեսության չափերը, այլև վտանգավոր է, քանի որ պարտքի աճը շարունակաբար գերազանցում է տնտեսական աճի տեմպերը։ Այս տեսանկյունից առավել մտահոգիչ է կառավարության պարտքի տարեկան աճը՝ 13,1 % նախորդ տարվա համեմատ։ Դրան գումարվում է նաև այն, որ երկրի բյուջեն ավելի ու ավելի կախված է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքային սխեմաներից, իսկ արտաքին ֆինանսական շոկերի դեպքում՝ արժույթի տատանումների, տոկոսադրույքների կամ արտաքին պարտքերի սպասարկման պայմանների կտրուկ փոփոխության իրավիճակում կարող է սրվել ֆինանսական կայունության խնդիրն ու խրոնիկ ճնշվածությունը։

Այս ամենի հիմքում դրված է նաև թերզարգացած կապիտալի շուկայի և ներդրումային միջավայրի ռիսկայնության հարցը, որը լուրջ արգելք է տնտեսության առողջացման համար։ Կառավարությունը պարտավոր է մշակել հստակ և երկարաժամկետ պարտքի կառավարման ռազմավարություն, որպեսզի տնտեսության աճի առաջընթացը չխեղդվի հին պարտքերի ծանրության տակ։

Տնտեսական բարդ իրավիճակում տեղաշարժվում է ևս մեկ առանցքային չափորոշիչ, որն ընդգրկում է գնաճի տեմպերը։ 2026 թ. փետրվարին արձանագրվել է 4,3 % գնաճ, ինչը, համեմատած անցյալ տարվա տվյալների հետ, խոսում է գնաճային ճնշումների ուժեղացման մասին։ Դա նաև ցուցադրում է երկրում սպառողական ապրանքների և ծառայությունների գների անընդհատ բարձրացման բացասական միտումը, որը սպառողների իրական բարեկեցության թուլացման վտանգավոր նշան է։ Գնաճի արագացման պայմաններում հասարակության նվազ եկամուտ ունեցող շերտերի կենսապայմաններն ավելի են բարդանում, իսկ միջին դասի սպառողական կարողությունն արդեն թանկացած սննդամթերքի, կոմունալ վճարների ու վճարովի ծառայությունների ֆոնին նվազում է։

Կենտրոնական բանկի գործիքակազմն այս իրավիճակում հայտնվում է դիլեմայի առջև։ Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չբարձրացնելով այն 6,5 %-ից, ինչը նշանակում է գների աճի դեմ դասական տոկոսադրույքային քաղաքականության միջոցների կիրառման սահմանափակ արդյունավետություն կամ մտավախություն՝ կապված տնտեսության աճի տեմպերը կտրուկ ճնշելու ռիսկի հետ։ Իսկ մակրոտնտեսական քաղաքականության այսպիսի վարքագիծը երկարաժամկետ հեռանկարում կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի սրման համար։ Եթե գնաճը շարունակի աճել, Կենտրոնական բանկի տրամադրության տակ մնացող գործիքներն ավելի սահմանափակ կդառնան, և բավարար չի լինի միայն դրամավարկային լծակներին ապավինելը։

Գնաճի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ միայն դրամավարկային քաղաքականության փոփոխությամբ, այլև բովանդակային տնտեսական ռեֆորմներով՝ տեղական արտադրության խթանմամբ, արտահանման բազայի դիվերսիֆիկացիայով, ներդրումային միջավայրի կայունացմամբ և սոցիալտնտեսական աջակցության արդյունավետ մեխանիզմների մշակմամբ։ Ավելին, առկա իրավիճակում ուղղակի հարկավոր է ռազմավարության մշակում, որը կնախատեսի հակաճգնաժամային քայլեր՝ հատկապես «գնային փոթորկի» կանխման ուղղությամբ՝ թիրախավորելով սննդամթերքի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ներմուծման ծավալները։

Անպայման պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամի ստեղծման համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են առկա՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, էներգակիրների գների սրընթաց բարձրացումը և համաշխարհային տնտեսության համար շոկային շրջափուլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ