Հայերեն
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք 

Ինչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Հասկանալու համար, թե ինչու ԱՄՆ-ն հենց հիմա հարձակվեց Իրանի վրա, պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվում մինչև այդ հարձակումը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանին հաջողվեց հաշտեցնել Իրանին և Թուրքիային․ Պուտինը Սոչիում կողք-կողքի նստեցրեց նախագահներ Ռաիսիին և Էրդողանին, և փաստացի մինչ այս պահը Իրանը և Թուրքիան համեմատաբար ավելի դրական հարաբերություններ ունեն։ Ռուսաստանին հաջողվեց տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ՝ հարաբերությունների կարգավորման արդյունքում, երբ Իրանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական կապեր հաստատեցին։ Պարսից ծոցի բոլոր պետությունները սկսեցին միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, նույնիսկ այն դեպքում, որ արաբական երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, և բանը հասել էր նրան, որ արդեն իսկ խոսվում էր այն մասին, որ առաջիկայում դրական հարաբերություններ են ունենալու նաև Իսրայելն ու Իրանը։

Մինչ այդ, Իսրայելը և Սաուդյան Արաբիան սկսեցին բարիդրացիական հարաբերություններ կառուցել, իսկ Սաուդյան Արաբիան, խախտելով իր իսկ կողմից կնքված 1974 թվականի պայմանագիրը, որ նավթը վաճառելու է միայն ամերիկյան դոլարով, սկսեց նավթ վաճառել նաև չինական յուանով։ Դրանից բացի, կարգավորվեցին նաև որոշակիորեն Եթովպիայի և Եգիպտոսի հարաբերությունները, և արդյունքում Եթովպիան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան դարձան ԲՐԻԿՍ-ի անդամ։

Նման իրավիճակում Միացյալ Նահանգները հասկացան, որ այս պայմաններում տարածաշրջանը՝ նավթի ու գազի միջազգային շուկան ապահովող պետությունները, դուրս են գալիս Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի ճարտարապետությունից, և նման պարագայում Միացյալ Նահանգները հասկացան, որ պետք է արագ քանդեն այս ռեգիոնում ձևավորվող խաղաղության ճարտարապետությունը։ Հակառակ պարագայում նրանք վերջնականապես դուրս կմղվեն այս կարևորագույն ռեգիոնից։

Դեռևս այն պարագայում, երբ Թրամփը չէր ընտրվել նախագահ, բայց արդեն իսկ ձևավորվում էր տեսարան, որ Թրամփը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ, և, իմ կարծիքով, ներքին մեսիջ ուղարկվեց Սաուդյան Արաբիային, որը վատ հարաբերություններ ուներ նախագահ Բայդենի հետ․ նրանք պետք է արագ կողմնորոշվեն, քանզի Թրամփը վերադառնում է։ Սաուդյան Արաբիան սկսեց կասեցնել անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին։

Մյուս կողմից, քանի որ Իսրայելն ևս դուրս էր գալիս Միացյալ Նահանգների անվտանգության ճարտարապետության համակարգից, ՀԱՄԱՍ-ը դաժանորեն հարձակվեց Իսրայելի վրա՝ առիթ տալով Իսրայելին սկսել պատերազմ։ Մինչ այդ Իսրայելը ոչ միայն չէր ցանկանում պատերազմ, այլ նաև չէր աջակցում Արևմուտքին Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին։

Ի՞նչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ներքաշեցին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ՝ մտածելով, որ Ռուսաստանը արագորեն կքանդվի, քանզի նրանք, այսպես ասած, «միջուկային զենքով» հարվածեցին Ռուսաստանին, այսինքն՝ տարատեսակ սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի տնտեսության դեմ։ Բայց Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չքանդվեց, այլ Ռուսաստանը սկսեց հաղթել ուկրաինական ճակատում, ինչը քանդեց Միացյալ Նահանգների և Հավաքական Արևմուտքի պատկերացումները, թե ինչպես պետք է պահպանեն իրենց հեգեմոնիան։

Դա չստացվեց, և Միացյալ Նահանգների առջև դրված էր խնդիր՝ կամ ուղիղ պատերազմել Ռուսաստանի դեմ, կամ իշխանության բերել Թրամփին, ով կփորձի ամեն տեսակի խաբեություններով կանգնեցնել Ռուսաստանի հաղթանակը, այսինքն՝ «գողանալ» Ռուսաստանի հաղթանակը։ Դա ևս չստացվեց, և արդյունքում Միացյալ Նահանգները սկսեցին գործել այլ գործելաոճով։

Թրամփի՝ իբր թե խաղաղարար կերպարը, իբր թե Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կերպարը, այլևս դառնում էր անիմաստ, և արդյունքում Թրամփը մի կողմ դրեց իր խաղաղարար կերպարը, վերանվանեց պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության և սկսեց արդեն ռազմական ճանապարհով իր հեգեմոնիան փրկելու քաղաքականությունը։

Այդ հեգեմոնիան փրկելու համար Միացյալ Նահանգներին պետք էր մի կողմից ուժ ցուցադրել, մյուս կողմից՝ ամենակարևոր տարածաշրջաններից մեկը՝ նավթի և գազի շտեմարան հանդիսացող տարածաշրջանը, կամ քանդել, կամ նորից վերցնել իր անվտանգության ճարտարապետության ներքո։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանին, որի արդյունքում տարածաշրջանը հայտնվեց գլոբալ պատերազմի թատերաբեմի կարգավիճակում։

Հիմա արդեն ԲՐԻԿՍ-ի անդամ Իրանը հարվածում է ԲՐԻԿՍ-ի անդամ Արաբական Էմիրությունների տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, և եթե Միացյալ Նահանգներին հաջողվի արաբական պետություններին ուղիղ ներքաշել պատերազմի Իրանի հետ, ապա այս տարածաշրջանում կսկսվի ռեգիոնալ պատերազմ։

Այս պահին դեռևս տարածաշրջանի պետությունները, հասկանալով Միացյալ Նահանգների իրական նպատակները, փորձում են զերծ մնալ ուղիղ պատերազմելուց, բայց Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային պետություններին մեկը մյուսի հետ պատերազմի մեջ ներքաշեն։

Մյուս կողմից, Միացյալ Նահանգները այս դեպքում հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ եթե չկարողանան իրենց խնդիրները լուծել Իրանի դեմ սկսված պատերազմում, ապա կարող են գնալ ավելի ծայրահեղ քայլերի, նույնիսկ միջուկային զենքով հարվածել Իրանին։

Քանզի, կրկին ուզում եմ նշել, որ կշեռքի վրա դրված է Միացյալ Նահանգների հեգեմոնիայի պահպանման խնդիրը։ Այսինքն՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար Միացյալ Նահանգները նախ գնացին մի ճանապարհով՝ իբր թե իրենք խաղաղարարներ են և հաշտեցնում են բոլոր պետություններին, այսինքն՝ իրենք են որոշում աշխարհի ճակատագիրը։ Երբ դա չստացվեց, նրանք հիմա գնում են այլ ճանապարհով՝ պատերազմներ հրահրել այլ ռեգիոններում, որպեսզի ստեղծեն քաոս՝ սեփական հեգեմոնիան պահպանելու համար։

Որպեսզի բոլոր պետություններն ու ժողովուրդները ասեն՝ ավելի լավ է քո հեգեմոնիան մնա այնպես, ինչպես ապրում էինք, քան ողջ աշխարհում քաոս ստեղծես, որը բնականաբար բերելու է գների թանկացման՝ ոչ միայն նավթի և գազի տեսանկյունից, այլ նաև կթանկանան առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։

Եվ սա է Միացյալ Նահանգների իրական դեմքը, և պետք է գիտակցել, վերլուծել, հասկանալ՝ այս ամենը տեղի է ունենում մեր հարևանությամբ։ Իսկ թե ինչով են զբաղված հայաստանյան քաղաքական էլիտաները, դուք տեսնում եք, սիրելի ժողովուրդ, բայց ես առաջիկայում կվերլուծեմ նաև դա։

Քանզի այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածք է այն դեպքում, երբ մեր հարևանությամբ տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, և ցավոք սրտի՝ ոչ թե դիվանագիտական և քաղաքական գործիքներով, այլ արդեն պատերազմի տեսքով։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ Ռուսաստանին խաղաղություն է պետք ամբողջ աշխարհում, իսկ Միացյալ Նահանգներին՝ պատերազմներ, քանզի Ռուսաստանը չի ձգտում հեգեմոնիայի և Ռուսաստանը փող չի աշխատում պատերազմների վրա, իսկ Միացյալ Նահանգները իրենց հեգեմոնիան պահպանելու և փող աշխատելու համար պատրաստ են քաոս ստեղծել ողջ աշխարհում։

Սա նշանակում է, որ հավատալ Միացյալ Նահանգների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորած իբր թե խաղաղության օրակարգին անհեթեթ է։ Անհեթեթ է նաև այն իմաստով, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, իսկ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ իրենց չընտրվելու պարագայում Հայաստանը ներքաշվելու է կործանարար պատերազմի մեջ։

Բայց այս ամենը ես կներկայացնեմ իմ հաջորդ վերլուծականում։

Ի դեպ, այսօր էլ Թեհրանում ապրում են բազմաթիվ հրեաներ, Թեհրանում գործում են սինագոգներ, իսկ Թեհրանի խորհրդարանում կան ազգությամբ հրեա պատգամավորներ։ Այս փաստը վկայում է, որ Իրանի և Իսրայելի միջև հակասությունները իրականում չկան, և եթե գերտերությունները իրենց շահերի համար չփորձեն այս երկու հնագույն և բազմաթիվ տառապանքներ տեսած ժողովուրդներին կռվացնել, հնարավոր է, որ հրեա և պարսիկ ժողովուրդները ապրեն խաղաղ պայմաններում։

Եվ եթե Միացյալ Նահանգներին դուրս շպրտենք մեր տարածաշրջանից, ապա հնարավոր է, որ ռեգիոնի բոլոր պետությունները և ժողովուրդները, առանց պատերազմելու, սեփական շահերը գիտակցելով և այլ պետությունների շահերը հասկանալով, ապրեն խաղաղության մթնոլորտում։
 
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն Մարուքյան