Ովքեր են Ազովի ծովում լցանավի պայթյունից հետո անհետացածները. մանրամասներ
ՀասարակությունՊայթյունից հետո Ազովի ծովում ռուսական «Գեներալ Ազի Ասլանով» նավթի լցանավում հրդեհ չի բռնկվել: Այս մասին հաղորդել է «Ռոսմորրեչֆլոտ»-ը:
«Պայթյունից հետո հրդեհ չի եղել: Սակայն պայթյունը եղել է այնքան հզոր, որ մետաղի մի մասը դուրս է ընկել»,- հայտնել են մամլո ծառայությունում:
Նշվում է, որ անձնակազմի երեք անդամների որոնումների համար գործի են դրված ջերմային պատկերիչներ, ինչպես նաև ջրասուզակներ: Արտակարգ ծառայության տվյալներով՝ որոնվում են նավաստին, բոցմանը և պրակտիկանտը: Աղբյուրի տեղեկություններով՝ նավաստին 19 տարեկան էր, իսկ պրակտիկանտը՝ 23: Նախատեսվում է որոնումների գործում ներգրավել ավիացիա:
Միաժամանակ այդ շրջանում կա ուժեղ հոսանք:
Նավից տարհանված տասը նավաստիների վիճակը բավարար է: Ազովի ծովում լցանավի արտակարգ դեպքի փաստի առթիվ սկսվել է նախաքննական ստուգում: