Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)

Տեսանյութեր

Մարտի 19-ին Հայաստան է ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Երևանում նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։

Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։

Հայաստանի այցի շրջանակում հանձնակատար Կոսը եղել է նաև Շիրակի պետական համալսարանում, հանդիպել ուսանողների հետ և հանդես եկել «ԵՄ–Հայաստան ներկայիս հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ։

Համալսարանում «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի մարզային կառույցի անդամները հանձնակատարին փոխանցել են խնդրագիր՝ բարձրաձայնելով Հայաստանի ինքնիշխանությանը և կարգավիճակին սպառնացող վտանգները, ինչպես նաև անվտանգության ռիսկերի և հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Նախաձեռնության անդամները իրենց խնդրագրում ԵՄ-ին կոչ են անում հստակ հանրային ազդակ տալ, որ չեն աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության հաշվառման և առանց դրա լիարժեք մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործում։ Միաժամանակ նրանք  առաջարկում են նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին:
Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.

«Խնդրագիր

Եվրոպական հանձնաժողովի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման անդամների կողմից

Մենք՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման ներկայացուցիչներս և համակիրներս, դիմում ենք Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար Մարթա Կոս, Ձեր՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի և «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման» կարգախոսով առաջ մղվող նախաձեռնությունների քննարկման առնչությամբ, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի շրջանակում։

Թեև այս նախաձեռնությունները ներկայացվում են որպես զարգացման և եվրոպական ինտեգրման հնարավորություն, հայկական հասարակության մեջ գնալով ամրապնդվում է այն ընկալումը, որ արդիականացման և գործընկերության հռետորաբանության ներքո փաստացի ձևավորվում է պանթյուրքական տրանսպորտային միջանցք՝ Անկարա–Բաքու–Կենտրոնական Ասիա–Եվրոպա ուղղությամբ, որտեղ Հայաստանին վերապահվում է ոչ թե ինքնիշխան սուբյեկտի, այլ արտաքին ուժերի կողմից կառավարվող տարանցիկ օղակի դեր։

1. Ինքնիշխանությանը և Հայաստանի կարգավիճակին սպառնացող վտանգների մասին

Մենք տեսնում ենք, որ այս ձևաչափում մեր երկիրը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է ներառվել աշխարհաքաղաքական մի նախագծում, որտեղ հիմնական որոշումները կընդունվեն Անկարայում, Բաքվում և այլ արտաքին կենտրոններում, իսկ Հայաստանի տարածքը, հատկապես Սյունիքը, կվերածվի վարձակալվող տարանցիկ հարթակի՝ առանց հոսքերի, սակագների և անվտանգության ռեժիմների նկատմամբ իրական վերահսկողության։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունների պրոեվրոպական հռետորաբանությունը հաճախ հանդես է գալիս որպես վարագույր, որի միջոցով փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, թե նման սխեմաները ծառայում են «եվրոպական ուղուն», մինչդեռ Եվրոպական միությանը լիարժեք ինտեգրման իրական ժամկետներն ու հեռանկարները շարունակում են մնալ հեռավոր և անորոշ, այն դեպքում, երբ միջանցքային նախագծերը գործարկվում են արդեն այսօր։

Հանրային դաշտում առավել հաճախ են շրջանառվում ձևակերպումներ, որոնք փաստացի նախապատրաստում են հողը՝ Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ընկալելու համար, ինչը մենք գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի պատմական և ազգային գոյությանը։

2. Անվտանգության և ռազմական էսկալացիայի ռիսկերի մասին

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ հաղորդակցությունների և սահմանների բացումը առաջարկվում է առանց հստակ, իրավականորեն պարտադիր միջազգային անվտանգության երաշխիքների։

44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, թե որքան արագ կարող են ենթակառուցվածքային և քաղաքական պայմանավորվածությունները օգտագործվել Հայաստանի դեմ, երբ բացակայում են ագրեսիայի կանխման արդյունավետ մեխանիզմներ և շահառու պետությունների պատասխանատվության իրական համակարգը՝ խախտումների դեպքում։

Այն պայմաններում, երբ Սյունիքը և հարակից տարածքները կարող են վերածվել արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող «անցումային միջանցքի», մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգ, որը քողարկվում է «տրանզիտի կայունություն» և «միջանցքի անվտանգություն» ձևակերպումներով։

3. Մեր սպասելիքներն ու դիմումները Եվրոպական հանձնաժողովին

Ելնելով վերոգրյալից՝ մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և անձամբ Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար՝

հստակ հանրային ազդակ հղել, որ Եվրոպական միությունը չի աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հաշվառման և առանց նրա ամբողջական մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործընթացում,

նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին,

եվրոպական կառույցների հնարավոր մասնակցությունը նշված նախաձեռնություններին պայմանավորել սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և հավասար գործընկերության իրավականորեն պարտադիր երաշխիքների առկայությամբ։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև իրական և կայուն գործընկերությունը հնարավոր է միայն ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, հավասարության և մեր ժողովրդի կողմից վերապրած ցեղասպանության ու բռնությունների պատմական փորձի լիարժեք հաշվառման հիման վրա»:

Հանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել