Հայերեն
Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջները

Իրավունք

ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել են կառավարական օրինագիծը, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում Ռուսաստանում աշխատել ցանկացող աշխատանքային միգրանտների համար։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտները պետք է իրենց և Ռուսաստանում բնակվող ու իրենց խնամքին գտնվող ընտանիքի անդամների համար ապահովեն եկամուտ, որը պակաս չի լինի տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հակառակ դեպքում օտարերկրացիների արտոնագիրը կամ աշխատանքի թույլտվությունը չի երկարաձգվի, ինչից հետո նրանք պարտավոր կլինեն իրենց անչափահաս երեխաների հետ 15 օրվա ընթացքում լքել երկիրը։

Աշխատանքային միգրանտների եկամուտների մակարդակին կհետևեն լիազոր մարմինները։ Այսպես, ըստ օրինագծի, հարկային մարմինները ՆԳՆ-ին ավտոմատ կերպով տեղեկատվություն կփոխանցեն օտարերկրացի աշխատողի օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների եկամուտների մասին։ Միգրանտներն իրենք ևս հաշվետու կլինեն իրենց եկամուտների համար. ՌԴ-ում բնակության մասին ՆԳՆ ներկայացվող ամենամյա ծանուցման հետ մեկտեղ նրանք պարտավոր կլինեն ներկայացնել նաև փաստաթղթերից մեկը՝ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների տեղեկանք, հարկային հայտարարագրի պատճեն կամ ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարումը հավաստող փաստաթղթեր։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև ընդլայնել ժամանակավոր կացության թույլտվությունը և կացության կարգավիճակը չեղարկելու հիմքերի ցանկը։ Մասնավորապես, դրանք կչեղարկվեն, եթե աշխատանքային միգրանտը տարվա ընթացքում աշխատել է 10 ամսից պակաս, կամ եթե նրա եկամուտները՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով, ցածր են տարածաշրջանային կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև այն միգրանտների նկատմամբ, որոնք աշխատում են ֆիզիկական անձանց մոտ՝ կատարելով տնային գործեր կամ օգնելով անձնական հարցերում։ Այս օտարերկրացիների կացության կարգավիճակները նույնպես կչեղարկվեն, եթե տարվա ընթացքում նրանք նման ձևաչափով աշխատել են 10 ամսից պակաս, և եկամտահարկի ֆիքսված կանխավճարի մուծումը (իրենց և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար) հաստատված է 10 ամսից պակաս ժամանակահատվածի համար։

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ աշխատանքային միգրանտների երեխաները կկարողանան ՌԴ-ում մնալ միայն իրենց ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետում, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե միգրանտը վճարի եկամտահարկի ֆիքսված կանխավճարը թե՛ իր, թե՛ յուրաքանչյուր երեխայի համար։ Ընդ որում, 18 տարին լրանալուց հետո միգրանտների երեխաները պետք է 30 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը կամ նշված ժամկետում դիմեն արտոնագիր ստանալու համար։

Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն աշխատանքային միգրանտների աշխատավարձերի նվազագույն շեմերը, որոնք իրենց փորձի, հմտությունների կամ ձեռքբերումների հիման վրա համարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Գործող օրենսդրությամբ նման աշխատողները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է նվազագույն թույլատրելի աշխատավարձի իր չափը։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են թողնել միայն երկու խումբ։

Նախատեսվում է, որ առաջին խմբում կընդգրկվեն այն բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք ներգրավված են նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոնների ստեղծման ու գործունեության մեջ, բուհերի և պետական գիտական ակադեմիաների գիտաշխատողներ կամ դասախոսներ են, ՏՏ ոլորտի կամ տնտեսական հատուկ գոտիների ռեզիդենտ ընկերությունների աշխատակիցներ են։ Այս խմբում կներառվեն նաև միջազգային բժշկական կլաստերի տարածքում գործող բժշկական, մանկավարժական կամ գիտական աշխատողները, «Սկոլկովոյի», «Սիրիուս» դաշնային տարածքի, ինչպես նաև Ղրիմում և Սևաստոպոլում գործող ընկերությունների աշխատակիցները։ Նման մասնագետների աշխատավարձի նվազագույն շեմը կսահմանվի 358,5 հազար ռուբլի։

Երկրորդ խմբին առաջարկվում է դասել բարձր որակավորում ունեցող մնացած բոլոր մասնագետներին։ Ըստ օրինագծի՝ նրանց աշխատավարձը պետք է կազմի առնվազն 717 հազար ռուբլի։ Ընդ որում, փաստաթղթում շեշտվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերը պետք է ամեն տարի ինդեքսավորվեն՝ տվյալ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերին համապատասխան ձևով։

Եթե Պետդուման ընդունի օրենքը և այն հետագայում ստորագրվի ՌԴ նախագահի կողմից, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Սակայն որոշ դրույթների համար առաջարկվում է սահմանել ուժի մեջ մտնելու հատուկ ժամկետներ։ Այսպես, այն նորմը, որով հարկային մարմինները ՆԳՆ-ին տեղեկություններ կփոխանցեն միգրանտների եկամուտների մասին, կգործի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ բարձր որակավորում ունեցող մասնագետներին վերաբերող դրույթները՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու