Հայերեն
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել» Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» 

Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար

Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական ուղու շուրջ քննարկումները նոր թափ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական կառույցում ունեցած ելույթից հետո։ Այս համատեքստում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես է եկել գնահատականներով՝ ներկայացնելով այն սկզբունքները, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի եվրոպական ուղղության իրական հիմքը։

Թաթոյանի համոզմամբ՝ Եվրոպայի հետ ինտեգրումը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է ինքնահարգանքի և պետական արժանապատվության դիրքերից։ Նա ընդգծել է, որ ցանկացած ուժեղ միություն ընդունում է ոչ թե խնդրողներին, այլ այն պետություններին, որոնք կարողանում են պաշտպանել իրենց շահերը և հարգել սեփական քաղաքացիներին։

«Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա ճիշտ ճանապարհ է, սակայն կա մի կարևոր սկզբունք, որը պետք է հասկանալ հենց սկզբից։ Եվրոպայում չեն ընդունում այն երկրներին, որոնք գալիս են խնդրողի դիրքերից։ Այնտեղ ընդունում են այն պետություններին, որոնք հարգում են իրենց և իրենց քաղաքացիներին»,– նշել է նա։

Այս տրամաբանությամբ Թաթոյանը ներկայացրել է չորս սկզբունք, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի պետական քաղաքականության առանցքը՝ անկախ արտաքին ուղղությունից։

Առաջին սկզբունքը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները պետք է մնան անձեռնմխելի։ Քանի դեռ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվում են օտար զինված ուժեր, որևէ լուրջ ինտեգրացիոն գործընթաց չի կարող լինել լիարժեք։

Երկրորդ սկզբունքը վերաբերում է Արցախի հայերի իրավունքներին։ Թաթոյանը նշել է, որ հարյուր հազարից ավելի հայեր դարձել են բռնի տեղահանվածներ, և ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը չի ներառում նրանց վերադարձի իրավունքի իրագործման և արդար փոխհատուցման մեխանիզմներ, չի կարող ամբողջական համարվել։ Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկանց ճակատագիրը անտեսելու հաշվին։

Երրորդ սկզբունքը վերաբերում է երկրի ներսում ժողովրդավարությանը և իրավունքների պաշտպանությանը։ Թաթոյանի գնահատմամբ՝ եվրոպական ճանապարհը անհամատեղելի է քաղաքական հետապնդումների, եկեղեցու նկատմամբ ճնշումների և իշխանության կենտրոնացման հետ։ Նա ընդգծել է, որ եվրոպական արժեքների հիմքում խոսքի ազատությունն է, դատարանների անկախությունը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և կրոնական հաստատությունների ազատ գործունեությունը։

Չորրորդ սկզբունքը վերաբերում է միջազգային պարտավորությունների պահպանմանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է լինի պետություն, որը պահում է իր խոսքը և լիարժեք կատարում է իր ստորագրած համաձայնագրերը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գործում են և գործընկերները նույնպես կատարում են իրենց պարտավորությունները։

Թաթոյանը ընդգծել է, որ ներկայացված սկզբունքները ուղղված չեն որևէ գործընթաց խոչընդոտելուն։ Ընդհակառակը՝ դրանք պայմաններ են, որոնց դեպքում հնարավոր է կառուցել կայուն խաղաղություն և իրական ինտեգրում։ Նրա խոսքով՝ այն խաղաղությունը, որը կառուցվում է միայն զիջումների վրա և չի ապահովվում երաշխիքներով, երկարաժամկետ չի կարող լինել կայուն։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ եվրոպական ինտեգրումը չի կարող դիտվել միայն արտաքին քաղաքական ընտրություն։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը սկսվում է երկրի ներսից՝ պետական ինստիտուտների կայացումից, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից և պետականության նկատմամբ հարգանքից։

Այս համատեքստում նա ամփոփել է իր գնահատականը մի կարևոր ձևակերպմամբ․ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է ոչ թե եվրոպական մայրաքաղաքներից, այլ հենց Երևանից։

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել»Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը