Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվել
ՏեսանյութերՀնդկաստանի մայրաքաղաք Դելիի արևմուտքում գտնվող ձկան շուկայի հարևանությամբ բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է այրվել. ըստ Դելիի հրշեջ ծառայության տվյալների՝ տուժածներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Համաձայն հաղորդագրությունների՝ հրդեհը հանկարծակի բռնկվել է ուշ երեկոյան Մատիալայի ձկան շուկայի մոտ գտնվող խրճիթներում և րոպեների ընթացքում ընդգրկել մեծ տարածք: Բոցը տեսանելի է եղել հեռվից՝ խուճապ առաջացնելով ողջ շրջանում:
«Դելիի Ուտտամ Նագար թաղամասի հետնախորշերում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է երեկ երեկոյան՝ ժամը 23:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով ոչնչացվել է մոտ 300-400 հյուղակ»,- ANI գործակալությանը հայտնել է Հնդկաստանի մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ կրակի մարման համար ուղարկվել է 23 հրշեջ մեքենա:
«Մի քանի ժամ տևած աշխատանքից հետո հրդեհը վերահսկողության տակ է առնվել առավոտյան ժամը 3:25-ի սահմաններում: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան»,- հավելել է նա՝ նշելով, որ հրդեհի պատճառը դեռ պետք է պարզվի: