Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
ԻրավունքԹուրքիան կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ведомости-ն։
«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Հակամարտության երկու կողմեր կան՝ Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ հակամարտության կարգավորմանը մասնակցելը, միջնորդ լինելը կամ ձևաչափերին մասնակցելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ », – ասել է Պեսկովը:
Նա նշել է նաև, որ հրադադարի մասին համաձայնագրերում նշված կետերը չեն պահպանվում։