Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 626-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 628-Ա որոշման մեջ «Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: