Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)

Տեսանյութեր
 
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն այսօր Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական և ռազմական մարտահրավերներին, ինչպես նաև հնարավոր խաղաղության մոդելներին։
 
Բանախոսների թվում էին «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը և «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
 
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու մոտեցումները՝ ընդգծելով կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման կարևորությունը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը․
«Եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի, դրա հետևանքները կարող են լինել ծանր պետականության համար։
Ուստի ընտրական գործընթացի ընթացքում քննարկման թեման պետք է լինի ոչ թե «պատերազմ թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլ՝ խաղաղության տարբեր մոդելների ընտրությունը։
Այն մոդելը, որը ներկայում որդեգրել է իշխանությունը, հիմնված է միակողմանի զիջումների վրա, որոնք արվում են ուժի պարտադրանքի պայմաններում։ Այն ուղեկցվում է նաև Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ ուղղված գործընթացներով։ Այլ խոսքով՝ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի քաղաքականության հետ։
Միևնույն ժամանակ, այլ քաղաքական ուժեր առաջարկում են իրենց խաղաղության մոդելները, որոնք որևէ կերպ կապված չեն պատերազմի վերսկսման կամ դրա ռիսկերի հետ։ Պետք է հստակ ասել՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունն ու թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումը չէ»,-ասում է Սուրենյանցը։
Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ այն, ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության և մեր ժողովրդի համար․
«Եթե փորձենք ավելի առարկայական ներկայացնել հարցը, ապա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մինչ այս Ադրբեջանը խոսում էր իբր 300 հազար «փախստականների» վերադարձի մասին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, իբր հեռացել են Հայաստանի Հանրապետությունից 1988–1991 թվականներին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ 1985 թվականի ժողովրդագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր մոտ 160 հազար ադրբեջանցի։
 
Այսօր այդ 300 հազարը կարող է ներկայացվել արդեն ավելի մեծ թվով՝ օրինակ մեկ միլիոն, հաշվի առնելով նրանց ժառանգներին։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ մեկ բան է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած և վերադարձող մարդկանց, որոնք բնականաբար դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է պետական կազմավորման մասին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո»,-ասում է Նահապետյանը։
 
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտարարում է՝ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե ադրբեջանցիները վերադառնան և բնակվեն Հայաստանի տարածքում, ապա հայերի հետ հնարավոր բախումների դեպքում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժերը։
 
«Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրների զինված կամ ուժային կառույցներ։ Եթե խոսենք Ադրբեջանի համար բարեկամ երկրների մասին, ապա անկեղծ ասած, մեր տարածաշրջանում առաջին հերթին կարելի է պատկերացնել Թուրքիային։ Բացի դրանից, այս ուղղությամբ կարծես ձևավորվում է նաև որոշակի պայմանագրային կամ իրավական հիմք։
Օրինակ՝ բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս թեմայի շուրջ, սակայն, Հայաստանում գրեթե չի ծավալվում խորքային քննարկում՝ թե ինչ դեր կարող է ունենալ այդ կառույցը ապագա գործընթացների մեջ»,-հավելել է Ղազարյանը։
 
 
  «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր հերթին նկատում է՝ այսօր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումն այնպիսի թափ է հավաքել, որ շատ մարդիկ անգամ չեն փորձում խորապես հասկանալ դրա իրական վտանգները․
 
«Երբ մասնագետներ բարձրաձայնում են այդ մասին, հաճախ լսում ենք արձագանքներ՝ «մարդ, էս ինչ է խոսում, երևի ինչ-որ շահերից է բխում»։ Սակայն շատերը պարզապես չեն ցանկանում խորանալ խնդրի էության մեջ և հասկանալ դրա հնարավոր հետևանքները։
Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք, որ տնտեսական զարգացումն ու ներդրումները ինքնին անվտանգության երաշխիք չեն։ Օրինակ՝ երբ կառուցվում էին Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերերը, դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բարձր տեխնոլոգիական և միլիարդավոր դոլարների ներդրումներով կառուցված վայրերում կարող են նույնիսկ փոքր անվտանգային միջադեպեր տեղի ունենալ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։
 
Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ մեր տարածաշրջանում խաղաղության իրական գործիքը պետք է լինի համապարփակ անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը միայն տեխնոլոգիապես զարգացած բանակը չէ։ Դա նաև լավ պատրաստված պահեստազորն է, զսպման կարողությունները, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ․
«Այդ բաղադրիչներից մեկը վտանգի ընկալումն է։ Անվտանգությունը ոչ միայն ռազմական կարողությունների մասին է, այլ նաև այն մասին, թե որքան ադեկվատ ենք մենք ընկալում վտանգը և որքան ճիշտ ենք կառավարում այդ ընկալումը։
 
Իմ տպավորությունն այն է, որ տարիներ առաջ՝ 10–15 կամ 20 տարի առաջ, մեր հասարակությունում վտանգի ընկալումը որոշ չափով թերագնահատված էր։ Մենք չափազանց վստահ էինք, թերագնահատում էինք հակառակորդին և նրա ռազմական պատրաստությունը։
Այսօր, սակայն, կարծես հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել․ վտանգի ընկալումը չափազանցված է դարձել։ Զգուշությունը կարևոր է, վտանգը ճիշտ գնահատելը կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ վախը մշտապես օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով՝ մյուս կարևոր խնդիրը ներքին բաժանումն է․
 
«Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավը ևս խորացնում է այդ բաժանումները։ Վախին գումարվում է նաև ներազգային ատելությունը և անհանդուրժողականությունը, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում մեր հասարակությունը»։
 
Համաժողովի ավարտին Սուրեն Սուրենյանցը Euromedia24-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» նախաձեռնությունը մտադիր է իր գործունեությունը շարունակել ավելի համակարգված ձևաչափով։
 
Նրա խոսքով՝ կայացած համաժողովի արդյունքներով, ինչպես նաև նախաձեռնող խմբի կողմից մինչ այս իրականացված երկարատև և մանրակրկիտ աշխատանքի հիման վրա նախատեսվում է պատրաստել և ընդունել հատուկ բանաձև։
 
«Այսօրվա համաժողովի արդյունքներով, ինչպես նաև այն մեծ աշխատանքի հիման վրա, որը մինչ այս իրականացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության շրջանակում, մենք մտադիր ենք պատրաստել, ընդունել և ստորագրել ամփոփիչ բանաձև։ Այդ փաստաթղթում կարտացոլվեն մեր աշխատանքի և քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական գնահատականները, եզրակացություններն ու առաջարկները», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նա նաև ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբերի ձևավորումը այն հիմնական ուղղություններով, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում և նախաձեռնության նախորդ փորձագիտական աշխատանքների շրջանակում։
 
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խմբեր հիմնական ուղղություններով՝ անվտանգության հարցեր, միջազգային քաղաքականություն, իրավական ասպեկտներ, տեղեկատվական աշխատանք և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին այսօր խոսվեց։ Այս խմբերը կզբաղվեն կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների հետագա մշակմամբ», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նրա խոսքով՝ այս աշխատանքի նպատակը Հայաստանի անվտանգության, պետական ինքնիշխանության և երկրի ռազմավարական ապագայի հարցերի շուրջ ավելի համակարգված փորձագիտական և հասարակական մոտեցման ձևավորումն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ