Աշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը
ՄշակույթԲարսելոնայի հայտնի Սուրբ Ընտանիքի տաճարը, որը նախագծել է Անտոնիո Գաուդին և կառուցվել է 1882 թվականին, հասել է իր առավելագույն բարձրությանը՝ 172.5 մետրի, ինչը վերջնականապես ամրապնդում է աշխարհում ամենաբարձր տաճարի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
«Տեղադրվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի կենտրոնական աշտարակի վերջին տարրը, ինչի արդյունքում եկեղեցին հասել է իր առավելագույն վերջնական բարձրությանը՝ շինարարության մեկնարկից 144 տարի անց», — գրում է պարբերականը։
Խոսքը պողպատից և ապակուց պատրաստված 17 մետր բարձրությամբ քառակողմ խաչի վերին հատվածի մասին է։ Աշտարակի շինարարության ավարտին նվիրված արարողությունը (որն ամենաբարձրն է Գաուդիի մտահղացած 18 աշտարակներից) նախատեսված է անցկացնել հունիսի 10-ին՝ ճարտարապետի մահվան հարյուրամյա տարելիցի օրը։