Փոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներին
ՏեսանյութերՔիմ Քարդաշյանը նոստալգիկ ֆլեշբեք է արել և սոցիալական ցանցերում կիսվել է մանկության շրջանի՝ նախկինում չհրապարակված լուսանկարով։

Լուսանկարում ապագա հեռուստաաստղը մոտ յոթ տարեկան է, այն արվել է 1987 թվականին։ Երիտասարդ Քիմը լուսանկարվել է իր ընկերների հետ՝ դպրոցական տաղանդների շոուի ժամանակ։ Աղջիկները կատարել են Բելինդա Քարլայլի «Heaven Is a Place on Earth» հիթը։
«Ես և իմ կյանքի ընկերներից մի քանիսը։ 1987 թվականն էր։ Այդ օրը տաղանդների շոուում մենք կատարեցինք Բելինդա Քարլայլի «Heaven Is a Place on Earth» երգը»,-գրել է Քիմը։

Նրա խոսքերով՝ տատիկը՝ Էմ Ջեյը, ներկայացման զգեստները պատվիրել էր իր խանութից։ Փորձերը տեղի էին ունեցել իր ընկերուհու՝ Էշլիի նկուղում, իսկ ներկայացումն ինքնին նկարահանել էր հայրը՝ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանը։
«Մենք այնքան շատ փորձեր արեցինք... Հայրիկը ձայնագրել էր ներկայացումը։ Ես պետք է գտնեմ այդ ձայնագրությունը»,-հավելել է նա։