Ամուր, սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընտանիքի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ամուր, սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարեւորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։
Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ եւ դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ Այսօր Ընտանիքի միջազգային օրն է»։