«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասին
Տեսանյութեր«Սկզբնական շրջանում շատ ցավալի էր, ես չէի պատկերացնում, որ կարող են իմ անձնականը քննարկման ենթակա դարձնել: Ես դրան պատրաստ չէի անկեղծ ասած, բայց զգացի, որ եթե տեղիք տամ անընդհատ կխոսեն: Ցավալի էր, որ տղամարդիկ էին շատ գրում ու բամբասում:
Անցավ, գնաց, բայց ես չեմ սիրում, երբ իմ անձնականը քննարկման ենթակա են դարձնում: Կանայք ավելի շատ սաստում էին, տղամարդիկ ահավոր էին, ուղղակի ես չէի հասկանում ինչու: Եթե կանայք լինեին, կմտածեի՝ գուցե նախանձում են:
Իմ ամուսինը տարիքով ինձնից շատ մեծ է, բայց շատ ավելի երիտասարդ է, ավելի հումորով, զարգացած, բարի: Այդ ամենն ինձ գրավեց: Կնոջը մեծարելը, սիրելը ինձ համար զարմանալի էր, քանի որ մեր մենթալիտետում այդպես ընդունված չէ, և դա էլ ինձ գրավեց: Ես շատ երջանիկ կին եմ, որ ունեմ նման ամուսին»,- Tete A Tete-ի եթերում անկեղծացել է դերասանուհի Արմինե Պողոսյանը: