Հայերեն
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան 

Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ»

Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին։


- Գիտեմ, որ մտահոգված եք Ձեր ընկերոջ՝ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներով, կալանքով։ Ի՞նչ պլաններ ունեք քաղբանտարկյալի պաշտպանության առումով։
- Խաչիկ Գալստյանի պաշտպանությամբ իրավաբանական մասով զբաղվում է փաստաբանական խումբը, ընդ որում, նրանց գնահատմամբ, ընդհանրապես հիմք չկա Խաչիկ Գալստյանին քրեական հետապնդման ենթարկելու եւ ազատությունից զրկելու համար։ Մնացած քաղաքական ակցիաները, քաղաքական պրոցեսները հանրության աչքի առջեւ են։ Ինչ խոսք, մեր պայքարը ոչ միայն Խաչիկ Գալստյանի ազատության, այլեւ առհասարակ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար է, եւ չի կարելի տարանջատել՝ մարդը կուսակցության անդամ է կամ առհասարակ կուսակցական չէ, ուղղակի մարդ է, որ ունի տարբերվող հայացքներ այս իշխանությունների հայացքներից եւ դրա պատճառով հետապնդվում է։ Մենք պայքարում ենք բոլոր քաղբանտարկյալների համար, հիմա, ցավոք, Հայաստանում աննախադեպ քանակի՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բանտարկյալներ կան, այսպիսի իրավիճակ երբեւիցե, կարծում եմ, չի եղել։

- Եվ որքան նախընտրական պայքարը թեժանա, նման բանտարկյալները, կարծում եք՝ կարող են ավելանա՞լ։
- Միանշանակ՝ այո, դա իշխանությունը չի էլ թաքցնում, բացահայտ ասում են՝ ով իրեն լավ չպահի, կտանենք կլցնենք, իրենց բառերով ասած՝ «ԿԳԲ-ի պադվալները», այս կանենք, այն կանենք։ Բայց դա մեզ չի վախեցնում, եւ վստահ եմ, որ որեւէ մեկին չի վախեցնում։ Այլեւս Հայաստանում մարդուն ազատությունից զրկելով՝ չես կարող վախեցնել, դարձել է սովորական, եւ մարդիկ պատրաստ են իրենց գաղափարների համար, իրենց պայքարի համար նաեւ զրկվել ազատությունից։

- Ուղղակի այնքան չզրկվեն, որ ընդդիմադիր թեւի հիմնական ուժերը պակասեն՝ նախընտրական պայքարի կազմակերպչական փուլում։ Կա՞ այդպիսի մտավախություն։
- Իհարկե, նման վտանգ կա, որովհետեւ, օրինակ, Խաչիկ Գալստյանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ դուք հասկանում եք, որ հատկապես էս նախընտրական փուլում ինչքան մեծ ծավալի աշխատանք էր կատարում, եւ նրան այս համակարգից հանելը, անգամ 1 կամ 2 ամսով, իրականում բավականին բարդացնում է մեր կուսակցական աշխատանքները, ընդ որում՝ թե՛ գաղափարական, թե՛ կազմակերպչական առումներով։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք պատրաստ ենք դրան, վստահ եմ, որ Խաչիկն էլ է պատրաստ, մնացածն էլ, ով այսօր անազատության մեջ է, պատրաստ են, ու ինչքան էլ գործը բարդանա, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Օրը գալու է, բոլորը պատասխան են տալու թե՛ օրենքի առջեւ, թե՛ իրենց խղճի առջեւ, նրանք չեն կարող խուսափել այս ամենի համար պատասխանատվությունից։

- Նախորդ ընտրապայքարում դուք չունեիք, չէ՞, ձեր կուսակցությունից այդպիսի կարգավիճակով ներկայացուցիչ։
- Չէ, բայց, առհասարակ, առաջին քաղաքական հայացքներով բանտարկյալն էլի եղել է մեր կուսակցությունից՝ Արսեն Բաբայանը, որը հիմա Խաչիկ Գալստյանի փաստաբանն է։ Այդ գործը գուցե մոռացվել է, բայց նրան ձերբակալեցին, եւ մեղադրանք ներկայացվեց՝ «իշխանությունը զավթելու համար», որն անհեթեթություն էր, ազատազրկեցին որոշ ժամանակով, հետո ազատ արձակեցին։

- Եվ Արսեն Բաբայանն իշխանություն չէր զավթել ու մինչեւ հիմա էլ, կարծես, չի զավթել, փաստորեն։
- Այո, (ծիծաղում է), չզավթեց ու, ամենակարեւորը՝ դատարանում արդարացվեց։ Այսինքն՝ մարդուն հետապնդել են, ինչ-որ մի փուլում ազատազրկել են, վերջում պարզվել է, որ սուտ է, դատական վախճան չի ունեցել այդ գործը։ Նույնը Խաչիկ Գալստյանի դեպքում կլինի։ Ես առաջին օրը, երբ Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին, ասել եմ՝ չեմ կարող մանրամասներ հայտնել, որովհետեւ կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, բայց վստահաբար ասում եմ, որ այստեղ գործ չկա։ Ժողովրդի լեզվով ասած՝ գործը ջուր է եւ այդ գործը եւս չի ունենալու դատական վախճան, դա զուտ պատժիչ գործողություն է։ Ընդ որում՝ Խաչիկ Գալստյանին, նաեւ Արամ Քոչարյանին եմ ուզում հիշատակել՝ մեր Վաղարշապատի կառույցի պատասխանատուին, որը էլի ձերբակալվեց դեկտեմբերի 30-ին։ Նկատենք, որ այն տվյալները՝ իբրեւ այդ «հանցագործության» մասին, իրենք ձեռք են բերել նոյեմբերի 16-ին, հիմա հարց է առաջանում․ եթե այդ տվյալները ստացել եք նոյեմբերի 16-ին, ոչինչ դրանցում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել է, ինչո՞ւ այդ գործողությունը չարեցիք անմիջապես հաջորդած օրերին՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, այլ ձերբակալեցիք հատկապես դեկտեմբերի 30-ին։ Իմաստը ո՞րն էր։

- Կարծո՞ւմ եք՝ այդ հետաձգման նպատակն ընտանիքներին, հարազատներին ընկճե՞լն է, նաեւ՝ ձեզ հոգեբանորեն ճնշե՞լն է։
- Իհարկե, շատ դժվար կացություն է ստեղծվում մարդկայնորեն։ Ընդ որում՝ ընտանիքի անդամների համար․ անչափահաս երեխա ունի Խաչիկը, Արամն ունի երեխաներ, իրենց ընտանիքների համար, իհարկե, շատ բարդ է։ Բայց ես հասկանում եմ, եւ իրենք էլ են հասկանում։ Ընդ որում՝ Խաչիկը մեզնից ավելի պինդ է իրեն պահում հիմա։ Այնտեղից բոլորին ասում է՝ հանկարծ չհուսահատվեք, գնացեք առաջ, պետք է պայքարենք, պայքարը շարունակում ենք։ 

- Դուք ասում եք՝ մի երկու ամիս են հետաձգել, բայց ունենք այսպիսի քրեական գործ, որտեղ մի 7 տարի են բաց թողել։
- Արշակ սրբազանի մասին եք ակնկարկում, այո, հերթական քաղբանտարկյալի մասին է։ Գիտե՞ք, մենք մի աբսուրդ ժամանակահատվածում ենք ապրում, երբ սրբազաններն են գտնվում կալանքի տակ, եւ մենք հիմա, չգիտեմ՝ իրենց անվանենք քաղբանտարկյա՞լ, թե՞ ինչ։ Շատ լավ բնութագիր են տվել՝ «խղճի բանտարկյալներ», երեւի այդպես պետք է անվանենք, որովհետեւ իրենք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում։

- Քաղաքական գործունեությունն է հիմա ավելի շատ խղճի գործունեության հետ նույնացվում։
- Այո, այո։

- Դուք ասացիք՝ նախաքննական գաղտնիք չեմ բացահայտի, ու ես մտածեցի, որ Դուք ընդհանրապես շատ գաղտնապահ եք։ Հանրությունը կարծում է, որ Դուք պաշտոնի բերումով շատ բան գիտեք, բայց ո՛չ նախորդ ընտրություններին եւ ո՛չ էլ մինչեւ հիմա չեք բացահայտել։ Թվում է՝ կա ակնկալիք, որ եթե ոչ նախաքննության գաղտնիքները, այլ բաներ կարող եք ասել, որոնք մարդկանց համար գուցե կարեւոր կլինեն ընտրություն կատարելիս։ Սպասե՞նք Ձեզնից այդպիսի բացահայտումներ։
- Ես բազմիցս ասել եմ, որ իմ ծառայության ընթացքում ինձ հայտնի դարձած տվյալները երբեք չեմ հրապարակայնացնելու։

- Արդյոք իրենք այդպե՞ս կվարվեին։
- Այսպես ասեմ․ իմ եւ այս իշխանությունների տարբերությունը հենց դրա մեջ է, որ ես, չլինելով իշխանություն, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում պետության եւ պետականության, պետական ինստիտուտների նկատմամբ, քան՝ իրենք։ Իրենք ցանկացած պահի ցանկացած գաղտնիք կարող են հրապարակել։

- Իսկ կարո՞ղ են չեղած տվյալներ գեներացնել, հրապարակել։
- Կարող են գեներացնել ու չմտածել հետեւանքների մասին։ Ինձ համար ամենածանրն այն է, երբ հատկապես Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող տեղեկություններ են սկսում հրապարակայնացնել։ Մենք ականատես եղանք մի բանի, որն ամենավատ երազում չէինք կարող տեսնել՝ ԱԱԾ-ն պաշտոնական պատասխան է տալիս մի լրատվամիջոցի, այն մասին, թե իբրեւ այսինչը հանդիսացել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալ։ Մենք՝ ԱԱԾ աշխատակիցներս, ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ այդ շենքից հնարավոր է նման տեղեկատվություն դուրս գա։

- Տեսակետ կա, որ խորհրդային պետությունն էլ չէր կարող պատկերացնել, որ իր КГБ-ում եղել են հայերենով այդպիսի փաստաթղթեր։ Այդ թղթի կեղծ լինելու մասին վարկածը կարո՞ղ է գոյություն ունենալ, մինչեւ մի օր իրականությունը պարզվի։
- Համենայնդեպս, ես չեմ պնդում, թե այդ թուղթն իրական է կամ կեղծ է։ Անգամ այդ բանավեճի մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխանել է ինչ-որ մի լրատվամիջոցի հարցի, այն դեպքում, երբ, առհասարակ, այդ հարցի ձեւակերպումն արդեն կոռեկտ չէ, իսկ դրան պատասխանելը հանցագործություն է։

- Երբեմն հակառակորդին ձեռնտու է, երբ իր դեմ պայքարողները սկզբունքային են, բայց նախընտրական շրջանում այդպիսի անդավաճան սկզբունքներով զինված՝ ընդդիմությունը կարո՞ղ է հաղթել։ Ընդհանրապես, ժամանակը շատ քիչ է, կարողանալո՞ւ է ընդդիմությունն արագություն հավաքել եւ հաջողություն գրանցել ընտրություններում։
- Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարեւոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որեւէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաեւ գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այդ նպատակը պետք է ֆիքսել, մենք պետք է հասկանանք՝ ինչի համար ենք մասնակցում ընտրություններին։ «Հայրենիք» կուսակցությունը եւ ես մասնակցում ենք ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։ Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք։

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՁեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ