Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
ՔաղաքականությունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, անկախ նրանից՝ մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ, այն վաղը չի անհետանա։ Այն մեր կողքին է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։
Հետևաբար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը՝ առանց միամիտ լինելու, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց այս քննարկման մեջ երրորդ կողմից կախված չլինելու նպատակով»։