Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը
Սպորտ«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի շրջանակում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (4-2):
Լիսաբոնյան ակումբը «արքայական» ակումբին զրկել է 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգրից։ «Արծիվների» համար վճռորոշ է եղել չորրորդ գոլը. 98-րդ րոպեին դարպասապահ Անատոլի Տրուբինի դիպուկ հարվածը թիմին տեղ է ապահովել փլեյ-օֆֆի անցումային փուլում:
«Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Մբապեն երկու հնարավորություն ունեցավ և խփեց երկու գոլ։ «Ռեալին» հաղթելը մեծ նվաճում է «Բենֆիկայի» համար։ Չնայած այս արդյունքին՝ կարծում եմ, որ «Ռեալը» դեռ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մոուրինյուն: