Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ պահանջներ՝ Սահմանադրության փոփոխում, սահմանազատում, զինանշանի փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ» դեպի Հայաստան բնակության նպատակով, անկլավների ապօրինի պահանջ և այլն, իսկ Հայաստանի նախագահը գնում է ու
Ալիևին շնորհակալություն հայտնում։
Խնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո։ Ո՞նց եք միջազգային հանրությանն ասելու, որ պրոբլեմներ կան։ Բոլոր կետերով ասել եք՝ «մենք կանենք, մենակ թողեք ընտրվենք», հետո միջազգային հանրությանն ասելու ենք՝ «էս պրոբլեմները կան», միջազգային հանրությունը պատասխանելու է՝ «բա շնորհակալություն էիք հայտնում իրար, գնացեք ու ձեր պրոբլեմները լուծեք, ոչ ոք մեր կողքին այլեւս չի կանգնելու…
Մանրամասները՝ տեսանյութում։