Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը
ՔաղաքականությունՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևն այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից:
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել պաշտպանության նախարարությունների գծով ադրբեջանա-ռուսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, քննարկվել է այս տարվա շփումների և փոխադարձ այցելությունների ժամանակացույցը:
Նշվում է, որ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի։