Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Աբովյան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները և մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով:
Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում:
Հատկապես ուշադիր են հետևում Առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր էր շուկայում գոյություն ունեցող գներից:
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում