Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից, որովհետև Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
ՔաղաքականությունԻնչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից. Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ներկայացրեց քայլերի հաջորդականության քարտ. «Խոստումների քարտ ենք անունը դրել։ ՀՀ-ում վախեցած են խոստումներ տալուց, որովհետև ով տվել է, վերջում լավ բան չի դարձել։ Սա մի քարտ է, որ բերում եք և մեզ ասեք «էս քայլերը բա ի՞նչ եղան», մենք էլ ասելու ենք՝ սա եղավ, սա եղավ և սա եղավ։ Սա կլինի Սամվել Կարապետյանի կողմից կնիք, որ բերեք և ցույց տաք»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։