Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ. «Մեկ Հայաստան» կուսակցություն
Քաղաքականություն«Մեկ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ,
Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ:
Այսպիսի իրավիճակներում մեկ ազգ, մեկ բանակ և մեկ Հայաստան դառնալու հրամայականը պետության ամրության և անվտանգության միակ գրավականն է: