Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից
ԻրավունքԼեհաստանի Պոդլյասկի վոյեվոդությունում գիշերը ենթադրաբար մաքսանենգ օդապարիկ է հայտնաբերվել, հայտնում է RMF 24-ը։
Օդապարիկի մնացորդները կախված են եղել ծառից, իսկ գետնին ընկած է եղել ստվարաթղթե տուփ, որի մեջ էլ եղել է 1500 տուփ ծխախոտ՝ առանց լեհական ակցիզային դրոշմանիշների։
Օդապարիկը, հավանաբար, Բելառուսից է եկել։
Երկրորդ օդապարիկը վայրէջք է կատարել Վերժլովեցում՝ Սոկոլկայի մոտ։ Այն 150 տուփ անօրինական ծխախոտ է տեղափոխել։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, որպես կանոն, նմանատիպ թռչող մաքսանենգ միջոցները հագեցած են լինում հետևող սարքերով, որոնք օգնում են մաքսանենգներին գտնել ծխախոտի տուփերը:
Ոստիկանությունը կոչ է անում բնակիչներին սեփական անվտանգության համար չմոտենալ նման օդապարիկներին և զանգահարել 112 շտապօգնության հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի վայրէջքների հաճախակիության պատճառով կաթվածահար է եղել Լիտվայի օդանավակայանների աշխատանքը:
Ավելի ուշ Լիտվան հայտնել է հանցավոր սխեմայի կազմակերպիչների և անդամների ձերբակալության մասին: