Թաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnր
ՏեսանյութերԹաիլանդում ուղևորատար գնացքի վրա շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, ևս 55-ը՝ վիրավորվել, հաղորդում են Թայլանդի լրատվամիջոցներիը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Թերթերի տվյալներով՝ գնացքում ընդհանուր առմամբ 190 ուղևոր է եղել։
Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նախոն Ռաչասիմա նահանգում: Գնացքը Բանգկոկից ուղևորվում էր Ուբոն Ռաչաթհանի: Բախման հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից և բռնկվել: Փրկարարները աշխատում են դեպքի վայրում՝ արգելափակված ուղևորներին փրկելու համար: