Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ավտոմեքենան Ժ. Մարգարյանի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Ժ. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորային հանցագործությունների քննության բաժին։