Իմքայլականներն ընդդիմության դեմ հանել են իրենց գրպանային դատարանները
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները շատ ավելի վաղ պետք է տեղի ունենային։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ անձամբ է լրագրողական գործունեության ընթացքում արձանագրել այդ կուսակցության կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր։
Իմքայլական իշխանություններից կարելի է ակնկալել միայն ֆեյք լուրերի տարածում և Գաբրիելյանը զբաղված է ընդդիմությանը վարկաբելու գործունեությամբ:Չկան ոչ մի փաստեր կաշառք բաժանելու մասին, սակայն իմքայլականների մոտ առաջնայինը ոչ թե փաստերն են, այլ աղմուկն ու ժողովրդին կեղծ լուրեր մատակարարելը:
Ընդդիմության համաժողովրդական հանրահավաքին ընդառաջ իշխանություններն իրենց գրպանային ուժային կառույցներին ու դատարաններին հանել են ընդդիմության դեմ ու շինծու գործերով ցանկանում են լռեցնել ընդդիմության ձայնը, ինչն իհարկե չի ստացվելու:
Իմքայլականների իշխանության անկումն ավելի է արագանալու: