Մարինկա Խաչատրյանը 2025-ն ամփոփել է գեղեցիկ ֆոտոշարքով
ՏեսանյութերՁմեռային ֆոտոշարքերը բազմազան են՝ տոնական դեկորներ, ամանորյա շունչ, զարդարանքներ, լույսեր ու վառ հանդերձներ։ Մարինկա Խաչատրյանը, սակայն, որոշել է շեղվել ամանորյա ստանդարտ շարքերից ու շեշտը դրել է ձմռան գույների ու ցրտաշունչ տրամադրության վրա։

Մարինկան սպիտակ գույների մեջ ֆոտոշարք է ներկայացրել՝ նշելով, որ 2025-ն ավարտում է «գեղեցիկ կերպով»։
Դերասանուհու՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարներում տեսնում ենք ձմռան ոգին արտացոլող կերպար, որն արտահայտված է ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման մեջ։ Մարինկայի աչքերն ուրվագծված են բաց կապույտ սուրմայի գծով, իսկ շուրթերը՝ մարմնագույն շրթներկով։ Արդյունոքում՝ սառը, բայց տոնական կերպար՝ չնայած տոնածառի ու լույսերի բացակայությանը։
Посмотреть эту публикацию в Instagram