Ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա (տեսանյութ)
ՀասարակությունԱՄՆ Յուտա նահանգում իրավապահները 11 անգամ կրակում են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա, հայտնում է KuTv հրատարակությունը:
Տեսանյութի կադրերում երևում է, որ ոստիկանները վազում են անչափահասի հետևից , հետո պահանջում են բարձրացնել ձեռքերն ու գետնին պառկել: Դեռահասն այդ պահին հապաղում է, իսկ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացում նրա ուղղությամբ:
Հայտնի է, որ ոստիկաններին կանչել է հենց դեռահասի մայրը՝ հայտնելով, որ որդու մոտ հոգեկան պոռթկում է սկսվել և որ իրեն օգնություն է հարկավոր:
«Ասել եմ, որ նա զինված չէ, ոչինչ չունի իր մոտ, ուղղակի բարկանում է, սկսում է բղավել: Երեխա է, փորձում է ուշադրություն գրավել, սակայն չգիտի՝ ինչպես ղեկավարել իր հույզերը»,- նշել է երեխայի մայրը և ընդգծել, որ ոստիկաններին տեղեկացրել է՝ ինչպես ավելի ճիշտ կլինի մոտնենալ տղային:
Հայտնի է, որ տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն նա ներքին օրգանների մի շարք վնասվածքներ է ստացել: