30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է
ՀասարակությունԴեկտեմբերի 13-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակչի՝ Դալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: