Հայերեն
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» 

Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Կինոինդուստրիայի զարգացման կարևորությունն արտահայտվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում։ Առաջին հերթին կինոն ազգային ինքնության, պատմության և մշակույթի ներկայացման և պահպանման բացառիկ միջոց է։ Հայաստանի համար, որն ունի բարդ պատմաքաղաքական անցյալ, բազմաշերտ ինքնություն և աշխարհասփյուռ համայնքներ, կինոարտադրությունը կարող է դառնալ ազգային գաղափարների, արժեքների ու պատմության ժամանակակից փոխանցման ամենաարդյունավետ հարթակը։ Բայց այդպես էլ մեր կինոարտադրությունը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի սերիալային ճահճից, որտեղ գերիշխում են քրեական բարքերն ու ատելության վրա հիմնված պատմությունները, որոնք հոգեբանական առումով բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա, իսկ մյուս կողմից՝ պրիմիտիվացնում մարդկանց մտածելակերպը։ Ու այդ բացասական ազդեցության կրողը հիմնականում երիտասարդ սերունդն է, որի շրջանում շատ արագ արմատավորվում են սերիալներում ցուցադրվող բարքերն ու գռեհկաբանությունը։ Այնինչ, կինոն կարող է ներկայացնել Հայաստանի պատմական փորձառությունը, Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային եղելությունները, Ցեղասպանության հիշողությունը, անկախության ու ազատամարտերի թեմաները, ժամանակակից սոցիալական և մշակութային խնդիրները, ներգաղթի և արտագաղթի պատմությունները՝ դառնալով միաժամանակ ազգային ինքնության վերաիմաստավորման և համաշխարհային լսարանի հետ երկխոսության հզոր գործիք։

Կինոն նաև կարող է նպաստել հաշտեցման և համերաշխության գաղափարների տարածմանը՝ ներկայացնելով բազմակարծություն, մարդասիրություն, հանդուրժողականություն և արդարություն։

Մյուս կողմից էլ՝ կինոինդուստրիայի զարգացումը կարող է ապահովել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, նպաստել նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Կինոարտադրությունը ներառում է բազմաթիվ ենթաոլորտներ՝ սցենարի կազմում, ռեժիսուրա, օպերատորական արվեստ, մոնտաժ, հնչյունավորում, վիզուալ էֆեկտներ, հանդերձանք, դեկորացիա, լուսանկարչություն, լուսային տեխնոլոգիաներ, մարքեթինգ, դիստրիբուցիա և այլն։ Այս ամբողջ շղթան կարող է դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ, եթե ապահովվի անհրաժեշտ ներդրումներ, պետական խրախուսանք, մասնավոր հատվածի ներգրավում և միջազգային համագործակցություն։

Բացի այդ, կինոարտադրության զարգացումը կարող է խթանել կինոտուրիզմը, արտաքին ներդրումները, համատեղ արտադրությունները, ինչպես նաև նպաստել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, երկրի դրական իմիջի ձևավորմանը։

Հայաստանի կինոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է ֆինանսավորման պակասը։ Չնայած պետական որոշակի ծրագրերի առկայությանը, ոլորտը դեռևս կախված է ոչ կայուն, հաճախ միանվագ ֆինանսական հոսքերից, որոնք չեն ապահովում երկարաժամկետ պլանավորում և որակյալ արտադրանք։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցնում է նրան, որ շատ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ և դերասաններ ստիպված են արտագաղթել կամ ժամանակավորապես համագործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ, ինչը Հայաստանի համար նշանակում է մարդկային կապիտալի կորուստ և «ուղեղների արտահոսք»։

Կինոինդուստրիայի կառավարման և քաղաքականության առումով ևս Հայաստանի առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ։ Ոլորտը չունի միասնական, համակարգված ռազմավարություն, որը կներառեր կրթություն, արտադրություն, դիստրիբուցիա, միջազգային համագործակցություն և շուկայի զարգացում։

Պետական մարմինների միջև պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման հստակեցման պակասը, կինոքննարկումների ու ֆինանսավորման մրցութային համակարգի թափանցիկության խնդիրները, միջազգային փառատոնների ու շուկաների հետ կապերի խզումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ շարունակականության բացակայությունը ստեղծում են պայմաններ, երբ հաջողված նախագծերը ընդամենը եզակի դեպքեր են դառնում։

Հայաստանում կինոարտադրության տեխնիկական հիմքը մեծամասամբ հնացած է։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է արդիական սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից արտադրական մշակույթ։ Շատ դեպքերում կինոնախագծերը ստիպված են օգտվել արտասահմանյան տեխնիկական ռեսուրսներից, ինչը մեծացնում է արտադրության ծախսերը, բարդացնում կազմակերպչական աշխատանքները և սահմանափակում տեղական մասնագետների զարգացման հնարավորությունները։

Բացի այդ, կինոակադեմիական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, ինչը բարդացնում է երիտասարդ տաղանդների հայտնաբերումը, կրթումը և ոլորտում պահպանումը։

Կինոարտադրության հետ կապված խնդիրներից է նաև տեղական շուկայի փոքրությունը։ Հայաստանում կինոթատրոնների քանակը սահմանափակ է, մուլտիպլեքսների և ժամանակակից կինոդահլիճների պակասը խոչընդոտում է լայնածավալ դիստրիբուցիան և տեղական կինոարտադրանքի սպառումը։ Բացի այդ, հասարակության գնողունակության ցածր մակարդակը հաճախ սահմանափակում է կինոթատրոն այցելելու հնարավորությունը, ինչը նվազեցնում է կինոարտադրողների եկամուտները և հետագա ներդրումների խթանները։

Այս իրավիճակը բարդացնում է նաև միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, քանի որ կինոարտադրության ծախսերը հաճախ չեն արդարացվում տեղական եկամուտներով, իսկ արտահանման հնարավորություններն ու արտասահմանյան փառատոններում հաջողությունները դեռևս անկայուն և էպիզոդիկ բնույթ ունեն։

Մեծ խնդիր է նաև հայաստանյան կինոնախագծերի միջազգային մրցունակության ապահովումը։ Գլոբալիզացիայի պայմաններում կինոշուկան դարձել է ծայրահեղ մրցակցային, որտեղ ոչ միայն որակն է վճռորոշ, այլև արտադրության մարքեթինգային ռազմավարությունը, փառատոնային քաղաքականությունը, միջազգային կապերը, արտասահմանյան մասնագետների ներգրավումը և համատեղ արտադրությունների կազմակերպումը։

Հայաստանի կինոարտադրողներն ու ռեժիսորները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ և փորձ՝ միջազգային շուկայի պահանջներին համապատասխանելու, լեզվական, մշակութային և տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու համար։ Արդյունքում, հայկական կինոն հաճախ մնում է լոկալ շրջանակներում՝ չօգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը, համաշխարհային փառատոնների հնարավորությունները և համաֆինանսավորման գործիքները։

Կինոինդուստրիայի զարգացման համար անհրաժեշտ է նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության նոր մոդելների ներդրումը։ Պետությունը կարող է ստեղծել հարկային արտոնություններ, համաֆինանսավորման ծրագրեր, կրթական ու տեխնիկական ինկուբատորներ, որոնք կխթանեն մասնավոր ներդրումների ներգրավումը ոլորտ։ Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածը պետք է ակտիվորեն մասնակցի արտադրության, դիստրիբուցիայի և շուկայավարման գործընթացներին՝ ապահովելով նորարարություն, մրցակցային մոտեցում և շուկայի պահանջարկին հարմարեցված բովանդակություն։ Այս համագործակցությունը կարող է նաև նպաստել համատեղ արտադրությունների իրականացմանը՝ ներգրավելով Սփյուռքի և արտասահմանյան կինոարտադրողների ռեսուրսները։

Ուշադրության է արժանի նաև կինոյի դերը ժամանակակից հասարակության կրթական և սոցիալ-մշակութային կյանքում։ Կինոն կարող է ծառայել որպես հանրային կրթության, արժեքների ձևավորման, պատմական հիշողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության հզոր գործիք։ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել կինոդպրոցների, կինոկրթական ծրագրերի, ֆիլմային ակումբների, երիտասարդական մրցույթների և սեմինարների ցանց, որը կնպաստի նոր սերնդի ստեղծարարության զարգացմանը, կինոարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և ոլորտի մարդկային կապիտալի հզորացմանը։ Այս գործընթացը կարող է ապահովել նաև հասարակության լայն շերտերի ներգրավումը կինոարտադրության մեջ՝ ձևավորելով ստեղծարար արդյունաբերության ամբողջական էկոհամակարգ։

Հայկական կինոինդուստրիայի զարգացմանը խանգարում է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության անբավարարությունը, «հակապիրատական» մեխանիզմների թուլությունը, օրենսդրական անորոշությունները, որոնք հաճախ զսպում են ստեղծարարների նախաձեռնողականությունը և ներդրողների վստահությունը։

Կինոարտադրության ոլորտը նաև կարիք ունի օրենսդրության արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման, կինոժապավենների, սցենարների և այլ մտավոր արտադրանքի իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև նորարարությունը և ստեղծարարությունը խրախուսելուն։

Վերջապես, կարևոր է ընդգծել, որ կինոինդուստրիայի զարգացումը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն մշակութային վերածննդի, այլև տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության ամրապնդման հզոր գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը