Հայերեն
Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներ Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումը Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները Որտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում 

Եկեղեցու դեմ սկսված ճնշումը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի

Քաղաքականություն

Հայաստանում շարունակվում է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակասությունների սրումը, որը վերջին օրերին ստացել է բացահայտ միջամտության բնույթ։ Փաշինյանի կողմնակիցների ծրագրած քայլերը, ինչպես նաև մի շարք եկեղեցականների աննախադեպ հայտարարությունները, վկայում են իշխանությունների ձգտումը՝ վերահսկողություն հաստատելու Մայր Աթոռի նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական ծառայության ենթակա կառուցվածքի։

Իշխանությունը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել՝ դա ներկայացնելով որպես հիմնավորում կաթողիկոսին հեռացնելու համար։ Քաղաքական նպատակն ավելի քան պարզ է․ կառավարությունն ուզում է ունակ լինել ձևավորելու «կառավարելի հոգևոր առաջնորդ», որը կհնչեցնի իշխանության համար ցանկալի ուղերձներ՝ զրկելով եկեղեցին իր պատմական անկախ դիրքից և այն դարձնելով կուսակցական գաղափարախոսության գործիք։

Չնայած Ազգային եկեղեցական խորհրդի հարցը մնում է բացառապես ներեկեղեցական կարգավորման շրջանակում, կառավարությունը վերածում է այն քաղաքական ճնշման նոր մեխանիզմի։ Սա խարխլում է եկեղեցու ինստիտուցիոնալ անկախությունը, իսկ լայն իմաստով՝ թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների առաջ, քանի որ եկեղեցին մնում է երկրի վերջին խոշոր անկախ կառույցներից՝ ազատ արտահայտվելու հնարավորությամբ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով վերջին օրերին հրապարակված հռչակագրին, ընդգծում է, որ ՀԱԵ որոշ եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը վկայում է իշխանական ազդեցության մասին․ այն իր լեզվամտածողությամբ ու կառուցվածքով դուրս է եկեղեցական խոսույթի սահմաններից և կրում է քաղաքական միջամտության կնիք։ Սուրենյանցի գնահատմամբ՝ սա ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն չէ, այլ իշխանության ներգործության արդյունք։

Իշխանությունների ներգրավվածությունը առավել տեսանելի դարձավ նաև պատարագների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից։ Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ ներկայացուցիչների մասնակցությամբ պատարագը Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցել է Արարատ քահանա Օրդոյանը։ Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում ստեղծված լարվածությունը հասավ բաց բախումների։ Քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանն ու Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին կաթողիկոսի անունը զեղչելու համար, ինչին հետևեց նրանց ուժային հեռացումը եկեղեցուց։ Ավելի ուշ՝ հավատացյալները սկսեցին բարձրաձայն վանկարկել Վեհափառի անունը, երբ, ըստ տեղեկությունների, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահանջով պատարագիչը հրաժարվել էր հնչեցնել այն։

Դեպքի շուրջ արձագանքները բազմակողմ էին։ «Հայաքվե» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Իշխանյանին՝ «կեղծ բարեպաշտների և հերձվածողների ամբոխին» ինքնուրույն մարտահրավեր նետելու համար՝ ընդգծելով ճշմարիտ խոսքի կարևորությունը եկեղեցու պատերի ներսում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս խստորեն արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանը հաճոյանում է կեղծ պատարագների բեմադրմամբ, իսկ որոշ հոգևորականներ պատրաստակամորեն խաղում են այդ քաղաքական խաղի կանոններով՝ խախտելով եկեղեցական կարգը։

Աբրահամյանի խոսքով՝ այսօր առավել կարևոր են նրանք, ովքեր չեն հաշտվում եկեղեցու ներսում տեղի ունեցող խարդավանքների հետ և պաշտպանվում են ճշմարտությունը թե՛ խոսքով, թե՛ կեցվածքով։ Նա նաև առանձնացրեց այն լրագրողներին, ովքեր իշխանության ներմուծած թշնամական մթնոլորտում շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունը՝ ներկայացնելով իրականությունը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ իշխանական ճնշումը այլևս առանձին դրվագ չէ, այլ համակարգված գործընթաց՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նսեմացմանը։ Երբ պետությունը փորձում է կոտրել եկեղեցու անկախությունը, այն ոչ միայն խաթարում է ներեկեղեցական կյանքը, այլև վտանգում է հանրային վստահության վերջին անվտանգ հանգրվանները։ Այս ճնշման շարունակությունը անխուսափելիորեն խորացնելու է հասարակական բևեռացվածությունը և կմղի Հայաստանին ավելի լայն ճգնաժամի մեջ, որտեղ ոտնահարվում են ոչ միայն հոգևոր, այլև ազգային և հասարակական դիմադրողականության հիմքերը։

Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանը