Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին են վկայում։

Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Բայց ոչ պակաս էական խնդիրն այն է, որ քաղաքական հետապնդումների դաշտն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով նաև հանրության այլ հատվածներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Եկեղեցու դեմ ուղղված հարվածներին։ Եկեղեցու դեմ արշավը միայն հոգևորականներով չի սահմանափակվում։ Այն տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք իրենց աջակցությունն են հայտնում կամ կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կոնկրետ այսպիսի գործելակերպի օրինակ է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ձերբակալությունները տեղի են ունենում ակնհայտ սարքված գործերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի փլվելու են, ինչպես քաղաքական բոլոր գործերը։ Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում. եթե այդ գործերը փլվեն, այս անգամ նոր գործեր կարող են «կարվել»։ Իշխանությունների համար ամենակարևորն այն է, որ հնարավորինս պատժեն բոլոր ընդդիմախոսներին։ Ուշագրավ է, որ քաղաքական հետապնդումներն իրենց մեջ մարդու իրավունքների ոտնահարման այնպիսի աղաղակող իրավիճակ են պարունակում, որ այս թեմային սկսել է ինտենսիվորեն անդրադառնալ նաև միջազգային մամուլը։

Խորքային տեսանկունից Հայաստանի իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Եկեղեցին բարձրացնում է Արցախի ժողովրդի վերադարձի ու իրավունքների վերականգնման հարցերը, որոնք չեն բխում իշխանությունների «խաղաղության օրակարգից»։ Եվ այնպիսի տպավորություն է, որ Եկեղեցու ու ընդդիմության նկատմամբ հետապնդումների միջոցով, կարծես, իշխանությունները ուղերձներ են հղում ադրբեջանական կողմին, որ իրենք «հանուն խաղաղության» պատրաստ են հերթական զիջումների։

Խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է, նույնպես ոտնահարվում է՝ արտահայտվելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով, ինչպես նաև խոսքի ազատությանը վերաբերող իրավաբանական և ինստիտուցիոնալ մարտահրավերներով։ Ժամանակի ընթացքում ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները խախտվում են, և պետությունն էլ սպառնում է մամուլին կոշտ վերահսկողության պահանջներով ու սահմանափակումներով։ Ժուռնալիստների միության դեմ այս օրերի պատերազմը՝ ամենաթարմ վկայությունն է:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գռեհկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ, իսկ հիմա բողոքում են, որ իրենք հայտնվում են հայհոյանքների թիրախում։ Այսինքն, իշխանություններին ու իրենց հարող շրջանակներին թույլատրելի է հայհոյանքներ տալ, վիրավորել բոլորին, լուտանքներ տարածել, իսկ մյուսների պարագայում միանգամից աշխատում է «իրավական» մահակը։ Ավելին, իշխանականների դեպքում դա խոսքի ազատություն է, իսկ իշխանություններին քննադատողների դեպքում համարվում է, օրինակ՝ խուլիգանություն։

Մի խոսքով, «ժողբաստիոնը» վերածվել է մեկ անձի կամքի արտահայտման թղթե տնակի, որտեղ ցանկացած ընդդիմադիր, ընդդիմախոս կամ պարզապես ճշմարտությունն ասող ցանկացած մարդ վտանգված է հայտնվել ճաղերի հետևում: Դե, որ այդ մեկ անձի «հոգին փառավորվի»...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ Սավգուլյան