Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը
ՔաղաքականությունՍուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մարդկանց մահացության բարձր ցուցանիշի համար:
«Ավելի քան երկու հարյուր հազար զոհ՝ վերջին 6 ամսվա ընթացքում… Քանի կյանք է կորել միայն այն պատճառով, որ միակը, ինչն անհանգստացնում է նախագահին, ֆոնդային շուկաներն ու ընտրություններն են»,- ասել է Բայդենը։
Եթե մի փոքր փոխենք Բայդենի խոսքերը, ապա դրանք միանգամայն վերաբերելի կարող են լինել Հայաստանին, որովհետև՝ քանի մարդ է վարակվել միայն այն պատճառով, որ միակը, ինչն անհանգստացնում էր Հայաստանի վարչապետին, սահմանադրական հանրաքվեն էր, ինչի պատճառով երկար ժամանակ Հայաստանի հասարակությունը համապարփակ ու ճիշտ տեղեկատվություն չէր տրամադրում կորոնավիրուսի ռիսկերի մասին։
Այս մասին Հայաստանի ընդդիմությունը քանիցս բարձրաձայնել է՝ հանդիպելով իշխանության և նրա քարոզչության կոշտ քննադատությանն, անհարկի անվանարկումներին, որակումներին։ Նիկոլենք ընդդիմության օբյեկտիվ քննադատությունն անտեսել են՝ վերջինիս համարելով "ռևանշիստական"։
Թրամփի ոչ մի կողմնակից Բայդենին "ռևանշիստ" չի անվանի, ավելին՝ շատ հանրապետականներ ասում են, որ առաջիկա ընտրություններում Թրամփը կարող է պարտվել հենց հակահամաճարակային անարդյունավետ քաղաքականության հետևանքով։