Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան
ՔաղաքականությունԹվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։
Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան