Հայերեն
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս 

«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան

Մշակույթ

«Վերջին մեկ տարում նոր ստեղծագործություններ չեմ ներկայացրել, քանի որ կյանքիս այս փուլում, երգիչ լինելուց բացի, նաև Ռոբերտի հայրն եմ: Ինձ համար հայրությունը նոր աշխարհ է, փորձում եմ որպես ծնող շատ ներգրավված լինել ամբողջ ընթացքի մեջ։ Հենց այս զբաղվածությունից ելնելով էլ նոր երգեր դեռ չկային, սակայն որպես արտիստ անընդհատ շրջագայում եմ։ Գրեթե բոլոր համայնքերում ելույթ եմ ունենում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հաճախ եմ այցելում նաև մարզեր․ վերջերս եղել եմ Աբովյանում, Կապանում, Մարտունիում։ Քաղաքները շատ էին։ Կարևոր երաժշտական իրադարձություններից մեկն էլ այն է, որ ես այժմ ունեմ երաժշտական բենդ։ Նույնիսկ ակումբային ելույթ ենք ունեցել, ինչը ժողովրդական երգի համար անսովոր է։ Բացի այդ, ձայնագրել ենք նոր ալբոմ։ Աշխատանքներ շատ են արվել, պարզապես նոր երգերի դադար էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը։



Նրա խոսքով՝ այժմ աշխատում է նոր երգերի վրա․
«Նոր երգերից մեկի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։ Այս երգի վրա սկսել էինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է: Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»,- նշեց Ամրոյանը։



Խոսելով նոր համագործակցությունների մասին՝ Սևակը պատմեց, որ ինքն ու Սոնա Ռուբենյանը քննարկել են զուգերգով հանդես գալու տարբերակը․

«Մենք նույն ճանապարհն ենք անցել, միասին շատ ենք երգել, ինչը մինչ օրս հաճախ անում ենք։ Նման քննարկում ունեցել ենք, երկուսս էլ ցանկություն ունենք, սակայն դեռ գործնական փուլի չենք անցել։ Առհասարակ, ես կողմ եմ նորություններին ու փորձարկումներին։ Օրինակ՝ «Հայսուպերսթար 6» մեգաշոուի ժամանակ Սուրեն Առուստամյանի հետ «Կռունկը» ներկայացրինք բլյուզային տարբերակով։ Նման փորձարկումներ «Կռունկի» և «Դլե յամանի» հետ արել էինք դեռ տարիներ առաջ։ Սիրում եմ ոչ ստանդարտ համագործակցություններ․ կարևորը՝ ճաշակով լինի։ Ի վերջո, նույն ժողովրդական և աշուղական երգերը տարիներ առաջ հենց ես էի առաջիններից, ով ներկայացրեց նոր գործիքավորմամբ։ Դա համարձակ քայլ էր այն ժամանակ, սակայն հետո շատ տարածվեց։ Հիմա արդեն երաժշտական այլ նորության կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:



Սևակ Ամրոյանը չի բացառում, որ իր և Սուրեն Առուստամյանի համագործակցությունը կունենա շարունակություն․
«Տեսահոլովակի մտքեր ունենք․ վաղուց էինք այդ մասին մտածում։ Պարզապես մեր միակ խնդիրը տարբեր երկրներում բնակվելն է։ Սուրենը Միացյալ Նահանգներում է ապրում, ես՝ Հայաստանում։ Սուրենը և՛ լավ ընկեր է, և՛ տաղանդավոր երաժիշտ։ Շատ ուրախ եմ այս համագործակցության համար»։

Օրերս մեկնարկեց «Երկու աստղ» հեռուստանախագիծը, որի ամենաանսպասելի զույգերից մեկը Սևակ Ամրոյանի ու ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի զույգն է։



«Երբ «Առաջին ալիքից» ստացա առաջարկը, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել այդ բեմում լինելը, քանի որ ժանրային առումով շատ է տարբերվում իմ երաժշտությունից։ Թեմատիկ երեկոներ են, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերն ունեցավ։ Թե ինձ, թե Նազիկին հարցրել էին՝ արդյո՞ք միմյանց հետ կերգենք, և երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Ես ասացի, որ Նազիկի դեպքում սիրով կմասնակցեմ նախագծին, քանի որ շատ եմ հարգում Նազիկին՝ որպես կին, որպես չեմպիոն և որպես մարդ, ով անցել է բարդ ճանապարհ։ Նույնը նա էր ասել իմ մասին»,-պատմեց Սևակ Ամրոյանը:



Սևակը և Նազիկը մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Սևակին ավելի վաղ առաջարկ էր արվել «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմի նկարահանող թիմից․

«Այս մասին դեռ չէի խոսել՝ առաջին անգամ եմ պատմում։ Ես ստացել էի «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմում Նազիկի ամուսնուն մարմնավորելու առաջարկը։ Վստահ չէի, որ կկարողանամ որպես դերասան հանդես գալ, սակայն հետո ափսոսում էի, որ հրաժարվել եմ նման ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից։ Մտածում էի՝ կարելի էր փորձել։ Երբ արդեն «Երկու աստղի» շրջանակում հանդիպեցի Նազիկին, պատմեցի այդ մասին։ Նա ասաց, որ հենց ինքն ու պրոդյուսերն էին ինձ ընտրել այդ դերի համար։ Ֆիլմում չստացվեց, բայց ստացվեց այս նախագծում համագործակցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Առհասարակ, այս նախագծում լինելը նոր աշխարհ է ինձ համար, որը կապ չունի իմ երաժշտական միջավայրի հետ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողին շատ ենք զարմացնելու, քանի որ ռոք երգող ու պարող Սևակ Ամրոյան դեռ չէին տեսել, ոչ էլ երգող՝ Նազիկ։ Բոլորին լավ ելույթներ եմ մաղթում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ամփոփեց երգիչը։ 

Կեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը