Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՔաղաքականությունՆոյեմբերի 9-ին, Համահայկական ճակատ կուսակցության ղեկավար կազմը և ակտիվիստները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերում զոհված հերոսների հիշատակին։
Կուսակցության անդամները ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին անմահացած զինվորների շիրիմներին՝ հիշելով նրանց՝ հանուն հայրենիքի ցուցաբերած քաջությունն ու անձնազոհությունը։