Գերմանիայում կանանց համար «արգելված» գոտիներ կլինեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում հայտնվել են գոտիներ, որոնք «արգելված են կանանց համար»։ Նման գոտիների ստեղծման պատճառը՝ միգրանտների մեծ թիվն է այդ երկրում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Առողջապահության նախարար Նինա Վարկենը՝ Table Briefings-ի հետ զրույցում։ Համաձայն հրապարակման, հանրային բազմաթիվ վայրերում գերմանուհիներն իրենց ապահով ու անվտանգ չեն զգում։ «Այո, «արգելված գոտիներ» կան։ Շատ կանայք պատմում են, որ խուսափում են գնացքով երթեւեկելուց։ Բռնության գործադրմամբ հանցավորության թիվը բավականին աճել է։ Ընդ որում, մեծ թիվ են կազմում արտասահմանցիները, ովքեր ներգրավված են նմանատիպ գործերում որպես կասկածյալ»,- ասել է գերմանացի նախարարը։
Վարկենը նաեւ ասել է, որ երիտասարդ գերմանուհիները հատկապես, հաճախ են պատմում, որ «խնդրահարույց հանդիպումներ են ունեցել օտարերկրացի տղամարդկանց հետ, որոնք փորձել են հարձակվել իրենց վրա»։ Նա նաեւ հավելել է, որ ընդհանուր առմամբ՝ համակարծիք է դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ «խնդրահարույց քաղաքային համայնապատկերների» մասին արած արտահայտությունների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ