Հայերեն
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան

«Հռչակագրային, պաթետիկ, հեքիաթային տեքստերով խաղաղություն չես կառուցում, դա ընդամենն իմիտացիա է»․ Արմեն Հովասափյան

Հասարակություն

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հնարավորության և այլ հարցերի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Հովասափյանի հետ։

-Պարոն Հովասափյան, ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնի փաստաթղթի շուրջ ստեղծված «խաղաղության օրակարգը». արդյո՞ք սա իրական գործընթաց է, թե ավելի շատ նախընտրական քարոզչական քայլ։

-Երբ հարցին նայում ենք գլոբալ աշխարհաքաղաքական տեսանկյունից, տեղի ունեցածը, ըստ էության, ավելի շատ հիշեցնում է մի թատերական շոու, որտեղ կողմերը փորձում են իրենց համար ցանկալի ինչ-որ եզրեր գտնել մի աբստրակտ երևույթի շուրջ։ Փաստացի երեք կողմն էլ ինքնաբավ կողմ հանդիսացան։ Փաշինյանը ներքաղաքական օրակարգում ունեցավ սպառելու համար մի կարևոր, մեծ հաղթաթուղթ։ Ալիևը, առանց որևէ փոխզիջում կամ կոմպրոմիսային տարբերակ ներկայացնելու, ստացավ միջանցք։ Նկատում ենք, որ փաստացի գետնի վրա կա միջանցքային տրամաբանություն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում են ամեն հնարավոր տարբերակներով ներկայացնել, որ դա միջազգային վերահսկողության ճանապարհ է և այլն։ Գետնի վրա իրականությունն այն է, որ հենց տեղում Թրամփը, "corridor" տերմինն օգտագործելով, խոսում էր միջանցքի մասին։ Ալիևը գրեթե ամեն օր հիշեցնում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իր գաղափարն է, որ նա է այն կյանքի կոչել, միս ու արյուն տվել դրան, բերել միջազգային օրակարգ։ Միջազգային բոլոր հարթակներում նա փորձում է հնարավոր տարբերակում տիրաժավորել «միջանցք» տերմինը։ Մարդը հասկանում է, որ ստացել է միջանցք։

Թրամփն իր ընտրվելուց հետո աշխարհին խոստանում էր, որ խաղաղություն է բերելու, սակայն տեսանք, որ իշխանության գալուց հետո ընդամենը իմիտացիաներ է ստեղծում։ Հակառակը՝ ականատես եղանք իրանյան պատերազմին, Գազայի ցեղասպանությանը, հութիների խնդրին Եմենում, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը, որը նա, իր խոսքով, պետք է դադարեցներ ժամերի ընթացքում, շարունակվում է։ Իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պարագայում Թրամփը փորձեց ցույց տալ, որ խնդիրը փակեց։ Արդյունքում երեք կողմերը ինքնաբավ էին տվյալ թղթով։ Հայաստանը փաստացի կորցրեց իր գործոն լինելու հնարավորությունը՝ դառնալով գործիք։ Բոլորը խաղում են Հայաստանի վրա, փորձում են ինչ-որ բան պոկել ու ստանալ Հայաստանից, դա ձեռք է տալիս Փաշինյանի արտաքին տերերին։

Իրենց համար տվյալ տարածաշրջանը աշխարհաքաղաքական լրջագույն աղեղ է. այստեղ փորձում են դիրքավորվել, ստեղծել կոմունիկացիոն նպաստավոր պայմաններ։ Ամերիկան շահագրգիռ է 100 տարով վարձակալել ճանապարհը, երկաթուղի, գազամուղ և այլն կառուցել, քանի որ Մերձավոր Արևելքի, կոնկրետ Իրանի նկատմամբ ունի ամբիցիաներ։ Իրանի հետ ԱՄՆ-ի «բազաները» դեռ չեն վերջացել, ընդհակառակը՝ նկատում ենք նոր միտումներ միջուկային զարգացումների շրջանակներում։ Այստեղ շահերի բախման լրջագույն զոնաներ են։ Այս ամենն ամբողջովին տեղավորվում է հակառուսականության տրամաբանության մեջ, քանի որ Փաշինյանի այսօրվա կեցվածքն ու դիրքավորումն ամբողջովին մտնում է արևմտյան բոլոր չափորոշիչների արժեքային համակարգերի մեջ։

Այստեղ ամենաառանցքայինն այն է, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։ Հավանաբար, երբ Հայաստանում մոտենա նախընտրական շրջանը, իշխանությունները կփորձեն դրան միս ու արյուն տալ, որպեսզի մարդու հիշողության մեջ այն թարմանա։

-Ձեզ համար նպատակահարմար և իրատեսական է արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին այս փուլում խոսելը՝ հաշվի առնելով տարածաշրջանային վտանգները։

-Այս հարցն արժեքաբանական և գոյաբանական լրջագույն ենթահարցեր ու ենթաշերտեր պարունակող խնդիր է։ Ժողովուրդները դարերով ապրում են կողք կողքի, և նրանց մոտ միմյանց նկատմամբ վստահության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները չեն կարող մեկ օրում ձևավորվել։ Հարցը վերաբերում է էթնիկ, գենետիկ մակարդակներում առկա հակասություններին և խորը գոյաբանական տարաձայնություններին։ Չմոռանանք, որ Ադրբեջանն իրեն համարում է թուրքական պետության առանցքը և ամեն անգամ փորձում է «2 ազգ, 1 պետություն» գաղափարը բերել օրակարգ, չնայած Ալիևի և Էրդողանի ջրերն էլ մեկ առվով չեն հոսում։ Տեսանք թյուրքական գենի գործոնը. 100 տարի առաջ թուրքերը ցեղասպանություն կատարեցին, 100 տարի հետո Արցախում ցեղասպանություն կատարեց Ադրբեջանը։

Կարևոր է նշել, որ թուրքերն են հայերին դարձրել թշնամի, հայերը թշնամի չեն եղել։ Թուրքն է իր հասարակության մեջ այնպես ներկայացրել, որ հայերը իրենց թշնամիներն են։ Ինչու՞, որովհետև 20-րդ դարասկզբին թուրքական կայսրության ողջ կապիտալն ու կարողությունների հիմնական մասը գտնվում էր հայերի մոտ։ Նրանք բանկիրներ էին, բժիշկներ, իրավաբաններ, պետական գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ։ Արդյունքում թուրքը հային դարձրեց թշնամի։

-Կարծու՞մ եք, որ ներկայիս իշխանությունների կողմից խաղաղության մասին արված հայտարարությունները ավելի շատ արտաքին PR-ի մաս են, քան իրական քաղաքական ծրագիր։

-Իմ կարծիքով, միայն անադեկվատ և պսիխոզ ունեցող մարդը կերազի պատերազմի մասին։ Գալակտիկայում չկա մի առողջ հասարակություն և բանական էակ, որ մտածի պատերազմի, արյան, քաոսի, ցնցումների մասին։ Փաշինյանը տեսարանների, ներկայացումների, մարդկանց վիճակներ մատուցելու հարցում մեծ մոդերատոր է։ Նա փորձում է մարդկանց համոզել, որ «ժողովուրդ ջան, ապրել եք հիմար վիճակի մեջ 30 և ավելի տարի»։ Մարդկանց զգացմունքների վրա խաղալով՝ փորձում է նուրբ լարը գտնել։ Նա կարողանում է կարդալ հասարակության ցանկությունները և գիտի, թե որ արժեհամակարգի որ բաղադրիչի վրա խաղալ, որպեսզի մարդիկ թուլանան։

Փաշինյանի «խաղաղության ֆենոմենը» մեծագույն բլեֆ է։ Իրեն հակադրվողներին ներկայացնում է որպես ռևանշիստներ, 5-րդ շարասյուն, ագենտուրա՝ լինելով գլխավոր կոլաբորացիոնիստը, որը փորձում է իրականացնել արտաքին շահի օրակարգը Հայաստանում։

-Ի՞նչ վտանգներ եք տեսնում այն դեպքում, երբ խաղաղության թեման ներկայացվում է որպես արագ լուծելի և դառնում է նախընտրական շահարկման գործիք։

-Ընտրություններին իր համար առանցքային թեման լինելու է խաղաղության «դրոշակը»։ Նա փորձելու է խաղաղությունը ներկայացնել որպես իր գլխավոր ձեռքբերում։ Բայց Ադրբեջանը մի ձեռքով ասում է, որ օրակարգ ունի, մյուս ձեռքով շարունակում է սպառազինվել։ Իսկ Հայաստանի իշխանությունները կրճատում են պաշտպանության ծախսերը և ժամկետային ծառայությունը։ Սա աճպարարության տրամաբանություն է։

Խաղաղությունը կյանքի կոչելու համար երկու կողմն էլ պետք է համաձայն լինի։ Հիշենք, որ նախընտրական փուլում Ալիևը չէր կրակում, մինչև Փաշինյանը վերընտրվեց։ Հետո նորից կրակոցներ, նորից զոհեր։ Դեժավյու։ Իսկ ո՞վ է ասում, որ նույնը երկրորդ անգամ չի կրկնվի։

-Կա՞ մտահոգություն, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը կարող է օգտագործվել հասարակության մեջ կեղծ սպասումներ ձևավորելու համար։

-Հասարակության գիտակից շերտը հասկանում է, որ սա արհեստական թղթե կառուցվածք է, չունի նյութական բազա։ «Խաղաղություն» ասելով՝ խաղաղություն չես ստեղծում, դա պետք է վաստակել։ Դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը մինչև հիմա չի հայտարարել, թե ինչ սահմաններում է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հասարակության մյուս շերտը կտրված է քաղաքական գործընթացներից և սնվում է իշխանության քարոզչությամբ։ Մարդկանց դարձնում են մանկուրտ, մատուցելով իրենց պահանջվող տեղեկություն։

Լուսինե Առաքելյան

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. Կոստանյան