Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, հրաժարականի հարց իմ օրակարգում չկա. ԿԳՄՍ նախարար
Եթե տեսնեմ իմ հրաժարականի նախադրյալները, հիմքերը կան և սխալ ուղղությամբ ենք առաջ գնում, ինքս հրաժարական կներկայացնեմ, ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ ամպագորգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանցից, եթե ինքս զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ` հրաժարական կտամ, հիմա իմ օրակարգում նման հարց չկա: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: