«ՊՍԺ»-ն կստանա տեսանյութ, որի միջոցով կփորձի կապացուցել, որ Նեյմարին «կապիկ» են անվանել
ՊՍԺ-ն օպերատիվ խումբ է ստեղծել, որը կվերծանի ՊՍԺ-«Մարսել» խաղի կադրերն ու կփորձի ապացուցել, որ վերոնշյալ խաղի վերջնամասում «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը բրազիլացուն իսպաներեն լեզվով կապիկ է անվանել, որն էլ իր հերթին ռասիստական վիավորանք է:
ՊՍԺ-ն կստանա հեռարձակման կադրերը, որից հետո կսկսի աշխատանքը: Հիշեցնենք, որ այդ խաղի վերջում Նեյմարը հեռացվեց խաղադաշտից, իսկ հետո վստահեցրեց, որ իրեն վիրավորել են:
Փարիզյան թիմը վստահ է, որ այդ կադրերը հետագայում որոշիչ նշանակություն կարող են ունենալ: