Պոպոքը ասենք, էտի որևիցե բան ա, հատապտուղ չի, որ դու սնվես. Ոստիկանը դիմակի համար տուգանել է քաղաքացուն /տեսանյութ/
Ֆեյսբուքյան օգտատերերից Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը նրան տուգանել է դիմակ չկրելու համար:
Զավեշտալին այն է, որ քաղաքացին այդ պահին պոպոք ուտելիս է եղել, իսկ ոստիկանը պնդում է, որ պոպոքը սնունդ չի համարվում:
Ոստիկանն ասում է. «Դուք որ ասում եք՝ սնվում եմ, պոպոքը սնունդ չի համարվում: Պոպոքը ասենք, էտի որևիցե բան ա, հատապտուղ չի, որ դու սնվես»:
Հարցին, թե օրենքում գրված է, որ պետք է միայն հատապտուղով սնվե՞լ, ոստիկանն արձագանքում է. «Ոչ, պարետը ասել է, որ միայն սնվելիս հանել շնչադիմակը: Իսկ պոպոքը սնունդ չի: Դուք կբողոքարկեք, ձեզ կասեն՝ պոպոքը ինչ ա»:
Վալերի Մանուչարյանն էլ ոստիկանին հարցնում է՝ մի քանի սննդի անուն կասե՞ք, որ հասկանամ, թե ձեր պատկերացմամբ սնունդը որն է: