Երևանում սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 2 հոգի տեղափոխվել է «Էրեբունի», 1 հոգի՝ «Շենգավիթ» ԲԿ–ներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնում է Shamshyan-ը:
Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական եկնտրոն:
Մինչ «Էրեբունի» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններում պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Այվազովսկու փողոցից ու արդեն Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և գազային ատրճանակի՝ չկրակված 3 պարկուճ:
Հետևեք մեզ՝ այստեղ